Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 190-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետությունում տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի N 190-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի

 

   1 Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։

Հայաստանի Հանրապետությունում երբևէ տնկանյութի հավաստագրում չի իրականացվել և պտղաբուծության ճյուղի զարգացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ընդունվեց «Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հոկտեմբերի 5-ից։ Նշյալ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն լիազոր մարմնի կողմից պետք է սահմանվի Հայաստանի Հանրապետությունում տնտեսական արդյունավետության փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը։ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով թույլատրվում են այն սորտերն ու հիբրիդները և տնկանյութի այն ձևերը, որոնք անցել են տնտեսական արդյունավետության պետական փորձարկում և գրանցվել են օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և հիբրիդների ցանկում։ Հայաստանի Հանրապետությունում  պտղահատապտղային մշակաբույսերի նոր սորտերի տնտեսական արդյունավետության պետական փորձարկումներ դեռևս չեն իրականացվել, սակայն արտադրության մեջ ներդրված են, ուստի անհրաժեշտ է պտղահատապտղատու մշակաբույսերի համար ևս իրականացնել տնտեսական արդյունավետության փորձարկումներ։

 

2 Խնդրի սահմանումը։

«Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում տնտեսական արդյունավետության փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է լիազոր մարմինը, սակայն ներկայումս բացակայում է վերոնշյալ իրավական ակտը։

 

3 Կարգավորման նպատակը

Ներկայացվող իրավական ակտի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններում մշակվող և տնտեսական արժեք ներկայացնող տնտեսական արդյունավետության փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը, ինչպես նաև ապահովել այգեգործության ճյուղի շարունակական արտադրությունն ու զարգացումը։

 

4 Ակնկալվող արդյունքը։

Սույն իրավական ակտի ընդունման պարագայում Հայաստանի Հանրապետությունում կապահովվի գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության տնտեսական արդյյունավետությունը, կավելանա համախառն արտադրանքը և արտահանման ծավալները։

  • Քննարկվել է

    06.10.2023 - 30.10.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2880

Տպել