«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ
-
9 - Կողմ
-
8 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի
ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասում 2-րդ մասով բառերը փոխարինել 2-րդ և 2.1-ին մասերով բառերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
2.1. Նախարարությանը ենթակա մարմնի գլխավոր քարտուղարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը::
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
03.10.2023 - 18.10.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն, Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2111
Տպել