Լրամշակման փուլում է
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՎԹԱՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ և (ԿԱՄ) ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԿՈՐՍՏԻ ՓԱՍՏԸ ԿԱՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԿՈՐՍՏԻ ՓԱՍՏԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդ ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելու կարգ ՀՀ օրենսդրությամբ սահմանված չլինելու հետևանքով անհնարին է դառնում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մի շարք հոդվածներով կարգավորվող դեպքերի /գործառույթների/ իրավական ավարտական կարգավորումների իրականացումը, որի արդյունքում մի շարք գործառույթների իրավական կարգավորումները մնում են անավարտ կամ փորձ են արվում այլ՝ անուղղակի կարգավորումների միջոցով ավարտել վերը նշված գործառույթները:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով կվերացվի մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով այդ ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելու մասով օրենսդրական բացը և ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մի շարք հոդվածներով կարգավորվող գործառույթներ կստանան իրավական ավարտական կարգավորումների պարզ, արագ և արդյունավետ իրականացման հնարավորություն:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել պարզ, արագ և արդյունավետ կազմակերպել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մի շարք հոդվածներով կարգավորվող գործառույթների
-
Քննարկվել է
02.10.2023 - 21.10.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2113
Տպել