ՆԱԽԱԳԻԾ                 

                                            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

                                                                           Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                                2023 թվականի         N        -Ն 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ  9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Կրթության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման (այսուհետ` որոշում) մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման N N 1, 3, 5, 7, 11, 13, 17, 19 հավելվածներում՝ (այսուհետ` հավելվածներ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

  1) հավելված N 1-ում լրացնել նոր` 6.3 կետ հետևյալ բովանդակությամբ. «6.3. Նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության թույլտվություն տալու, ըստ տարիքային խմբերի համակազմի սահմանային տեղերի թիվը փոփոխելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 6-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր: Նախադպրոցական տարիքային խմբով գործունեության թույլտվություն ստանալու կամ  համակազմի սահմանային տեղերի թվի ավելացման համար փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ խմբի մասով:»,

     2) հավելված N 3-ի 3-րդ կետում «դադարեցնելու» բառից հետո լրացնել «և տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի թվի փոփոխության» բառերը,

    3) հավելված N 5-ի 3-րդ կետում «դադարեցնելու» բառից հետո լրացնել «և հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի թվի փոփոխության» բառերը,

     4) հավելված N 7-ի 3-րդ կետում «դադարեցնելու» բառից հետո լրացնել «և միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) հանրակրթական ծրագրերով համակազմի սահմանային տեղերի թվի փոփոխության» բառերը,

     5) հավելվածներ N N 3-րդը, 5-րդը, 7-րդը լրացնել նոր` 6.3 կետերով հետևյալ բովանդակությամբ. «6.3. Համակազմի սահմանային տեղերի թիվը փոփոխելու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 6-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր:»,

     6) հավելվածներ N N 11-ը և 13-ը լրացնել նոր` 6.3 կետերով հետևյալ բովանդակությամբ. «6.3. Մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 6-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր: Մասնագիտության գծով գործունեության թույլտվություն ստանալու կամ ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվերի ավելացման համար փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ մասնագիտության մասով:»,

     7) հավելվածներ N N 17-ը և 19-ը լրացնել նոր` 8.3 կետերով հետևյալ բովանդակությամբ. «8.3. Մասնագիտությունների գծով` ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվություն ստանալու նպատակով լիցենզավորված անձինք ներկայացնում են 8-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթեր: Մասնագիտության գծով գործունեության թույլտվություն ստանալու կամ ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային տեղերի թվերի ավելացման համար փաստաթղթերը ներկայացվում են միայն տվյալ մասնագիտության մասով:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    29.09.2023 - 18.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1890

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ