«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի N 34-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի N ՀՕ-217-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) ընդունմամբ:
Օենքի ընդունմամբ վերաիմաստավորվել է «կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա» հասկացությունը, սահմանվել են նոր՝ «մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) սան» հասկացությունները:
Վերանայվել են երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և վկայագրման հետ կապված իրավակարգավորումները: Հաշվի առնելով, որ երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը՝ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից վկայագրվում էր տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տված եզրակացության հիման վրա և բովանդակային բաղադրիչ չէր պարունակում՝ անհարկի կրկնություններից խուսափելու համար վկայագրման բաղադրիչը հանվել է:
Ամրագրվել է, որ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում:
Առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան բարելավելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրամադրվող կրթական ծառայությունների որակը՝ նպաստելով իրական ներառմանը։ Խոսքը, մասնավորապես, տարբեր մակարդակներում գործառույթների և պատասխանատվությունների հստակ բաշխման, կրթական առանձնահատուկ պայմանների կարիքի առավել հասցեական սահմանման և գնահատման, գործընթացի թվայնացման, մոնիտորինգի և գնահատման մեխանիզմների ներդրման մասին է։
Իրավական ակտի ընդունումը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում միասնական քաղաքականության իրականացմանը: Իրավական ակտի գործարկման արդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացը` ապահովելով յուրաքանչյուր երեխայի համար մատչելի և հասանելի կրթության հնարավորություն:
-
Քննարկվել է
27.09.2023 - 12.10.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2446
Տպել