Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1159-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1159-Ն

 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2023 թվականի հունիսի 14-ին ընդունվել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքը (ՀՕ-202-Ն), որը հիմնական կարգավորումների մասով ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հոկտեմբերի 13-ից։ Միաժամանակ, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի հետ մեկ փաթեթով 2023 թվականի հունիսի 14-ին ընդունվել է նաև ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը (ՀՕ-206-Ն), որի 1-ին հոդվածով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 1-ին կետում կատարվել է լրացում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է վերապահվել  կամավոր աշխատանքի բնագավառի քաղաքականության մշակումն ու իրականացումը (ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հոկտեմբերի 13-ից): Հետևաբար, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը՝ լրացման անհրաժեշտություն է առաջացել նաև ՀՀ կառավարության  2020 թվականի հուլիսի 9-ի N 1159-Ն որոշման մեջ։

2. Առաջարկվող կարգավորման նպատակը

Նախագծով նախատեսվում է, որ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ պարզաբանում է տրամադրելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերի հետ կապված չէ:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագիծը մշակվել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի կիրարկման ապահովման շրջանակներում և նախատեսվում է, որ ի թիվս այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ապահովելու է կամավոր աշխատանքի վերաբերյալ միասնական օրենսդրական կարգավորումների ամբողջական ներդրումը։

  • Քննարկվել է

    26.09.2023 - 12.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2070

Տպել