ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի № 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների պատվովճարի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» № 925-Ն որոշման № 1 հավելվածի 9-րդ կետի համաձայն մարզիչների վարձատրությունը և աշխարհի չեմպիոնների պատվովճարը յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից հատկացվել են նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:
Սակայն համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի № 1121-Ն որոշման՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտի և երիտասարդական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը դադարեցրել է իր գործունեությունը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
-
Քննարկվել է
22.12.2017 - 08.01.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 7526
Տպել