«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի թիվ 592-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի թիվ 844 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«__» __________ 2017 թվականի թիվ ___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 844 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 592-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման վերնագրում և 1-ին կետում, Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) վերնագրում «պահպանության պահեստներին» բառերը, ինչպես նաև 3-րդ կետի 1-ին ենթակետում «պահպանության պահեստի» բառերը փոխարինել «պահպանման պահեստներին, մաքսային պահեստներին, ազատ մաքսային պահեստներին» բառերով և դրանց հոլովաձևերով.
- Որոշման նախաբանում «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ կետին, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ և 44-րդ հոդվածների 3-րդ մասերին» բառերով.
- Հավելվածի 1-ին կետում՝
ա. «պահպանության» բառը փոխարինել «պահպանման» բառով, «,իսկ» բառը՝ «այդ թվում՝» բառերով.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝ «Ազատ պահեստների և բաց մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 1000 քառ. մետր, իսկ փակ մաքսային պահեստների տարածքներինը՝ առնվազն 200 քառ. մետր:».
- Հավելվածի 2-րդ կետում «կետում» բառը փոխարինել «կետի 1-ին պարբերությունում».
- Հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում «ժամանակավոր պահպանության» բառերը փոխարինել «պահպանման» բառով:
- Հավելվածի 4-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետի «ժամանակավոր պահպանության» բառերը փոխարինել «ապրանքների պահպանման» բառով.
բ. 3-րդ ենթակետի «ա.» և «բ.» պարբերություններում և 8-րդ ենթակետում «պահպանության պահեստների» բառերը փոխարինել «պահպանման պահեստների, բաց տեսակի մաքսային պահեստների, ազատ պահեստների» բառերով.
գ. 4-րդ ենթակետի «համապատասխան.» բառը փոխարինել «, ինչպես նաև պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող, օդափոխիչ) առկայությունը՝ դրանց տեխնիկական պահանջներին համապատասխան.» բառերով.
դ. 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝ «Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը չեն տարածվում փակ տեսակի մաքսային պահեստների կազմակերպչի նկատմամբ:»:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» թիվ 844 որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրամապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-
Քննարկվել է
21.12.2017 - 08.01.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 8768
Տպել