Հիշել նախագիծը

«ԼԻԱԶՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

ԼԻԱԶՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 237-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել լիազոր մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննության անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության «____» __________ ____

N____-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԼԻԱԶՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 53-րդ գլխին և «Մաքսային կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 236-րդ հոդվածին համապատասխան՝ լիազոր մաքսային մարմնի կողմից ապրանքների նմուշների և փորձանմուշների, մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթերի, նույնականացման միջոցների և մաքսային հսկողության այլ օբյեկտների մաքսային փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) այն ստորաբաժանումը (այսուհետ՝ լիազոր մաքսային մարմին), որը լիազորված է իրականացնելու մաքսային փորձաքննություններ, սահմանվում է Կոմիտեի կողմից:

3. Մաքսային փորձաքննության իրականացման անհրաժեշտության առկայության դեպքում մաքսային ձևակերպման գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի կամ Կոմիտեի՝ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության գործառնություններ իրականացնող ստորաբաժանման (այսուհետ՝ մաքսային մարմին) կողմից ընդունվում է մաքսային փորձաքննության նշանակման մասին որոշում՝ սույն որոշման Ձև N1-ին համապատասխան:

4. Մաքսային մարմնի կողմից մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ որոշումը կայացվում է մաքսային մարմինների կողմից կիրառվող միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով:

5. Մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ որոշումը ստանում է գրանցման համար՝ «1.____»/«2.____»/«3.____»/«4.____» ձևաչափով, որտեղ՝

1) առաջին բաղադրիչի ներքո լրացվում է մաքսային մարմնի ծածկագիրը.

2) երկրորդ բաղադրիչի ներքո լրացվում է մաքսային փորձաքննության նշանակման մասին որոշման կայացման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ձևաչափով.

3) երրորդ բաղադրիչի ներքո լրացվում է՝

ա. 01 թվագրումը, եթե ապրանքների բացթողնումը հնարավոր չէ Օրենսգրքի 122-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկություններով.

բ. 02 թվագրումը, եթե ապրանքները կարող են բացթողնվել Օրենսգրքի 122-րդ հոդվածով նախատեսված առանձնահատկություններով.

գ․03 թվագրումը, եթե ապրանքներն արդեն իսկ բաց են թողնված․

4) չորրորդ բաղադրիչի ներքո լրացվում է մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ որոշման կայացման հերթական համարը, որը ձևավորվում է յուրաքանչյուր մաքսային մարմնի կողմից:

6. Մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ որոշումը համակարգի միջոցով կազմվելու դեպքում, այդպիսի որոշումն ինքնաշխատ եղանակով ստանում է գրանցման համար՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված ձևաչափով, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված չորրորդ բաղադրիչի, որի ներքո լրացվում է մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ որոշման կայացման հերթական համարը՝ յուրաքանչյուր տարվա համար։

7. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան մաքսային մարմնի կողմից կայացված որոշումը այն կայացնելու նույն օրը համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով տրամադրվում է լիազոր մաքսային մարմնին, ինչպես նաև այն ապրանքների հայտարարատուին կամ մաքսային գործի բնագավռում գործունեություն իրականացնող անձին, որի նկատմամբ նշանակվել է մաքսային փորձաքննությունը:

8. Մաքսային մարմնի կողմից մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ որոշման ընդունման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշմանը համապատասխան՝ ռիսկերի կառավարման համակարգով տրված՝ մաքսային փորձաքննության նշանակման մասին համապատասխան ցուցումները, ինչպես նաև մինչև ապրանքների բացթողումը կամ ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության իրականացման ժամանակ այդպիսի փորձաքննության իրականացման անհրաժեշտությունը:

9. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դեպքում մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ որոշում կայացրած մաքսային մարմինը լիազոր մաքսային մարմնին է տրամադրում նաև ապրանքների առնչությամբ առկա բոլոր փաստաթղթերը (մաքսային հայտարարագիր, մաքսային և այլ փաստաթղթեր, ապրանքներից նմուշների և փորձանմուշների վերցման արձանագրություն, մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթերի, նույնականացման միջոցների վերցման արձանագրություն և այլ փաստաթղթեր), ինչպես նաև առկայության դեպքում՝ ապրանքներից վերցված նմուշներն ու փորձանմուշները:

10. Լիազոր մաքսային մարմնի կողմից մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմնից սույն կարգին համապատասխան ստացված փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա կայացվում է մաքսային փորձաքննության իրականացման վերաբերյալ որոշում՝ սույն կարգի Ձև N2-ին համապատասխան, որը ստանում է գրանցման համար՝ «1.____»/«2.____»/«3.____» ձևաչափով, որտեղ՝

1) առաջին բաղադրիչի ներքո լրացվում է մաքսային մարմնի ծածկագիրը.

2) երկրորդ բաղադրիչի ներքո լրացվում է մաքսային փորձաքննության իրականացման մասին որոշման կայացման ամսաթիվը՝ օր/ամիս/տարի ձևաչափով.

3) երրորդ բաղադրիչի ներքո լրացվում է մաքսային փորձաքննության իրականացման վերաբերյալ որոշման կայացման հերթական համարը:

11. Մինչև Լիազոր մաքսային մարմնի կողմից մաքսային փորձաքննության մեկնարկը հայտարարատուի կամ մաքսային փորձաքննության օբյեկտների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի կողմից լիազոր մաքսային մարմնի կազմում գործող մաքսային փորձագետներին կարող են առաջադրվել մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ կայացված որոշման մեջ նշված հարցերից բացի՝ լրացուցիչ հարցեր, որոնց առաջադրման վերաբերյալ լիազոր մաքսային մարմին է ներկայացվում պատճառաբանված միջնորդություն՝ սույն կարգի Ձև N3-ին համապատասխան:

12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պատճառաբանված միջնորդության՝ Օրենսգրքի 389-րդ հոդվածին համապատասխան բավարարման դեպքում Լիազոր մաքսային մարմնի կողմից մաքսային փորձաքննության իրականացման վերաբերյալ կայացվող որոշման մեջ ներառվում են նաև առաջադրված լրացուցիչ հարցերը:

13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պատճառաբանված միջնորդությունը, Օրենսգրքի 389-րդ հոդվածին համապատասխան չբավարարելու դեպքում՝ այդ մասին տեղեկատվությունը Լիազոր մաքսային մարմնի կողմից ներկայացվում է հայտարարատուին կամ մաքսային փորձաքննության օբյեկտների առնչությամբ լիազորություններ ունեցող անձանց:

14. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված՝ մաքսային փորձաքննության իրականացման վերաբերյալ որոշումը, 11-րդ կետով նախատեսված՝ պատճառաբանված միջնորդության ներկայացումը և 13-րդ կետով նախատեսված՝ տեղեկատվության ներկայացումն իրականացվում են համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով:

15. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված՝ մաքսային փորձաքննության իրականացման վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո նույն օրը՝ լիազոր մաքսային մարմնի կողմից համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով ուղարկվում է մաքսային փորձաքննության առարկա հանդիսացող ապրանքների հայտարարատուին կամ այդպիսի ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց:

16. Լիազոր մաքսային մարմինը մերժում է մաքսային փորձաքննության իրականացումը Օրենսգրքի 389-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված հիմքերով, որի դեպքում մերժման վերաբերյալ համապատասխան հիմնավորումները համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով ներկայացնում է այն մաքսային մարմին, որի կողմից կայացվել է մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ որոշումը:

17. Լիազոր մաքսային մարմնի կողմից մաքսային փորձաքննության մեկնարկից հետո հայտարարատուի կամ մաքսային փորձաքննության օբյեկտների նկատմամբ լիազորություններ ունեցող անձի կողմից լիազոր մաքսային մարմնի կազմում գործող մաքսային փորձագետներին առաջադրվող՝ մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ կայացված որոշման մեջ նշված հարցերից բացի լրացուցիչ հարցերի վերաբերյալ սույն կարգով նախատեսված ձևով պատճառաբանված միջնորդության ներկայացման դեպքում իրականացվում է կրկնակի մաքսային փորձաքննություն:

18. Օրենսգրքի 389-րդ հոդվածի 6-րդ կետի 1-ից 3-րդ և 5-ից 7-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով մաքսային փորձաքննության իրականացումը մերժելու դեպքում Լիազոր մաքսային մարմնի կողմից կայացվում է որոշում՝ սույն կարգի Ձև N4-ին համապատասխան, որից ընդունմամբ մաքսային փորձաքննության նշանակման մասին մաքսային մարմնի կողմից կայացված որոշումն անվավեր է համարվում:

19. Օրենսգրքի 389-րդ հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմքով մաքսային փորձաքննության իրականացումը մերժելու դեպքում Լիազոր մաքսային մարմնի կողմից կայացվում է որոշում՝ սույն կարգի Ձև N4-ին համապատասխան, որից հետո անհրաժեշտության դեպքում կարող է կայացվել՝ լիազորված փորձագիտական կազմակերպությանը փորձաքննության պատվիրակման վերաբերյալ որոշում՝ Կոմիտեի կողմից սահմանված ձևով:

20. Սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված դեպքերում համապատասխան որոշումները կայացվում են համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով, որոնց կայացումից հետո այդպիսի որոշումների օրինակները, ինչպես նաև Լիազոր մաքսային մարմնին սույն կարգի 9-րդ կետին համապատասխան տրամադրված՝ նմուշները, փորձանմուշներն ու փաստաթղթերը վերադարձվում են մաքսային փորձաքննության նշանակման մասին որոշումը կայացրած մաքսային մարմնին։

21. Լիազորված մաքսային մարմինը մաքսային փորձաքննության իրականացման վերաբերյալ որոշման կայացման հետ մեկտեղ սահմանում է փորձաքննության իրականացման տևողությունը, նշանակում է մաքսային փորձագետ (փորձագետներ), որոնք պատասխանատու են մաքսային փորձաքննության իրականացման համար, ինչպես նաև մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դեպքերում սահմանում է այլ պետական մարմիններից կամ կազմակերպություններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը:

22. Մաքսային փորձաքննությունն իրականացվում է փորձաքննության տվյալ տեսակի իրականացման համար սահմանված միջազգային, միջպետական, ազգային ստանդարտների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի և կանոնակարգերի հիման վրա:

23. Մաքսային փորձաքննությունը կարող է իրականացվել նաև մաքսային հսկողության գոտի հանդիսացող՝ ապրանքների նմուշների և փորձանմուշների պահման վայրերում, եթե առկա չէ այդպիսի նմուշների և փորձանմուշների՝ Լիազոր մաքսային մարմնի գործունեության վայր փոխադրման հնարավորություն:

24. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքում ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցրած մաքսային մարմինը և ապրանքների նմուշների և փորձանմուշների պահման՝ մաքսային հսկողության գոտի հանդիսացող վայրերի տիրապետողները պարտավոր են ապահովել մաքսային փորձագետների կողմից մաքսային փորձաքննությունների անխոչընդոտ իրականացումը:

25. Մաքսային փորձաքննության՝ Օրենքի 236-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված դեպքերում երկարաձգման անհրաժեշտության դեպքում լիազոր մաքսային մարմնի կողմից կայացվում է մաքսային փորձաքննության իրականացման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում՝ սույն կարգի Ձև N5-ին համապատասխան:

26. Մաքսային փորձաքննության՝ Օրենքի 236-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված հիմքերով կասեցման անհրաժեշտության դեպքում մաքսային փորձաքննության իրականացումը կասեցվում է Լիազորված մաքսային մարմնի կողմից սույն կարգի Ձև N6-ին համապատասխան կայացվող որոշմամբ:

27. Սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերով նախատեսված որոշումները կայացվում և մաքսային փորձաքննության առարկա հանդիսացող ապրանքների հայտարարատուին կամ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց են ներկայացվում համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով:

28. Մաքսային փորձաքննության արդյունքները ձևակերպվում են եզրակացությամբ՝ սույն կարգի Ձև N7-ին համապատասխան, որը համակարգի միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով ուղարկվում է մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ որոշում կայացրած մաքսային մարմին:

29. Մաքսային փորձաքննության արդյունքների վերաբերյալ եզրակացության՝

1) 12-րդ բաժնում լրացվում են հետազոտության համար կիրառված մեթոդների ցանկը, հետազոտության համար կիրառված սարքերի և սարքավորումների նկարագիրը, հետազոտության համար հիմք հանդիսացած աղբյուրների վերաբերյալ տեղեկատվություն (ստանդարտներ, նորմատիվ իրավական ակտեր, գիտական նյութեր), վերցված և կնքված նմուշների, փորձանմուշների, փաստաթղթերի, նույնականացման միջոցների բացման վայրը և ժամը, հետազոտության մանրամասն նկարագիրը, հետազոտության արդյունքները, մաքսային փորձագետների կողմից կիրառված հատուկ տերմինների բացատրությունները, լրացուցիչ մաքսային փորձաքննությունների իրականացման դեպքում՝ նախկինում իրականացված մաքսային փորձաքննությունների արդյունքները, կրկնակի մաքսային փորձաքննությունների իրականացման դեպքում՝ այդպիսի փորձաքննությունների արդյունքների և նախկինում իրականացված փորձաքննության արդյունքների հնարավոր տարբերությունների պատճառները․

2) 13-րդ բաժնում լրացվում են հետազոտությունների առանձին փուլերի արդյունքների գնահատականը, ստացված տվյալների վերլուծության արդյունքները, ստացված արդյունքների հիմնավորումները, մաքսային փորձագետների կողմից այնպիսի տեղեկություններ, որոնք կարող են նշանակություն ունենալ մաքսային մարմինների համար, բայց դրանց առնչությամբ հարցեր առաջադրված չեն փորձագետներին, առանձին հարցեր պարզելու անհնարինության պատճառները.

3) 14-րդ բաժնում լրացվում են մաքսային փորձագետներին առաջադրված առանձին հարցերի պատասխաններն՝ առանձին և ըստ հերթականության:

30. Մաքսային փորձագետներին առաջադրված բոլոր հարցերի պատասխանները մաքսային փորձաքննության արդյունքների վերաբերյալ եզրակացության մեջ շարադրվում են ըստ էության կամ նշվում են այդպիսի հարցերին պատասխաններ տալու անհնարինության վերաբերյալ հիմնավորումները:

31. Մաքսային փորձաքննության արդյունքների վերաբերյալ եզրակացությամբ ներկայացվող փորձագետների եզրակացությունները պետք է շարադրվեն հստակ և զերծ երկիմաստություններից և պետք է չպահանջեն դրանց մեկնաբանման համար հատուկ և (կամ) գիտական գիտելիքներ:

32. Մաքսային փորձաքննության իրականացման արդյունքների վերաբերյալ եզրակացությանը կցվում են նաև իրականացված հետազոտությունների վերաբերյալ արձանագրությունները:

33. Մաքսային փորձաքննության իրականացման ընթացքում չսպառված նմուշների, փորձանմուշների, մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթերի, նույնականացման միջոցների վերադարձը իրականացվում է մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ կայացվող որոշմամբ սահմանված ժամկետներում:

34. Մաքսային փորձաքննության իրականացման ընթացքում չսպառված նմուշների, փորձանմուշների, մաքսային, տրանսպորտային (փոխադրման), առևտրային և այլ փաստաթղթերի, նույնականացման միջոցների վերադարձը իրականացվում է այդպիսի ապրանքների վրա լիազոր մաքսային մարմնի կողմից այնպիսի նույնականացման միջոցների կիրառման պայմանով, որոնք կբացառեն առանց այդ նույնականացման միջոցները վնասելու մաքսային փորձաքննության օբյեկտների ստացման հնարավորությունը:

                                                                                                                          

 

 

Ձև N1

ՈՐՈՇՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«1._____»/«2_____»/«3._____» /«4._____»

 

1. Հայտարարատուի անվանումը, հասցեն, ՀՎՀՀ, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները.

_________________________________________________________________________________

2. Մաքսային փորձաքննության առարկա հանդիսացող ապրանքների առնչությամբ ներկայացված մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) գրանցման համարները և ապրանքների հերթական համարները այդպիսի հայտարարագրերում կամ որպես մաքսային հայտարարագիր այլ փաստաթղթերի օգտագործման դեպքում՝ այդպիսի փաստաթղթերի համարներն ու ամսաթվերը  

_________________________________________________________________________________

3. Մաքսային փորձաքննություն իրականացնող լիազոր մաքսային մարմնի անվանումը _________________________________________________________________________________

4. Մաքսային փորձաքննության իրականացման հիմքի նկարագրությունը

_________________________________________________________________________________

5. Մաքսային փորձաքննության ենթակա ապրանքների նկարագիրը (նմուշների և փորձանմուշների վերցման դեպքում՝ դրանց նկարագիրը, քանակները, փաստաթղթերի անվանումները, նույնականացման միջոցների նկարագիրը)

__________________________________________________________________________________

6. Մաքսային փորձաքննության ենթակա ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցված լինելու, ինչպես նաև փաստաթղթեր և նույնականացման միջոցներ վերցված լինելու դեպքում այդպիսի վերցման արձանագրության համարը.

__________________________________________________________________________________

7. Մաքսային փորձաքննության իրականացումից հետո նմուշների, փորձանմուշների, վերցված փաստաթղթերի, նույնականացման միջոցների վերադարձման ժամկետը՝ հաշվարկված փորձաքննության արդյունքների ստացման պահից.

__________________________________________________________________________________

8. Իրականացվող մաքսային փորձաքննության տեսակը.

__________________________________________________________________________________

9. Մաքսային փորձագետներին առաջադրվող հարցերը՝

1) ________________________________________________________________________________

2) _______________________________________________________________________________

.................

10. Ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելու անհրաժեշտության դեպքում՝ այդպիսի նմուշների և փորձանմուշների վերցման և լիազոր մաքսային մարմնին տրամադրման ժամկետը

__________________________________________________________________________________

11. Մաքսային փորձաքննության իրականացման արդյունքում փորձաքննության առարկա հանդիսացող ապրանքների մասնակի կամ ամբողջությամբ ոչնչացումը՝

ð       Թույլատրվում է

ð       Չի թույլատրվում

12․ Այլ տեղեկություններ (առկայության դեպքում)

_________________________________________________________________________________

 

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝

______________________________             ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

 

 

 

Ձև N2

ՈՐՈՇՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«1._____»/«2_____»/«3._____»

 

1. Մաքսային փորձաքննություն իրականացնող լիազոր մաքսային մարմնի անվանումը.

_________________________________________________________________________________

2. Մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ կայացված որոշման գրանցման համարը   _________________________________________________________________________________

3. Մաքսային փորձաքննության իրականացման նպատակով Լիազոր մաքսային մարմնի կողմից նշանակված մաքսային փորձագետի (փորձագետների) զբաղեցրած պաշտոնները, անունները, ազգանունները.

1)________________________________________________________________________________

2)________________________________________________________________________________

.............................

4. Մաքսային փորձաքննության իրականացման տևողությունը

_________________________________________________________________________________

5. Մաքսային փորձաքննության իրականացման վայրը

__________________________________________________________________________________

6. Մաքսային փորձաքննության ենթակա ապրանքների, փաստաթղթերի, նույնականացման միջոցների նկարագիրը, վերցման ակտերի համարները.

__________________________________________________________________________________

7. Մաքսային փորձագետներին առաջադրվող լրացուցիչ հարցերը.

1)__________________________________________________________________________________

2)__________________________________________________________________________________

8. Իրականացվող մաքսային փորձաքննության տեսակը.

__________________________________________________________________________________

9. Այլ տեղեկություններ (առկայության դեպքում)

_________________________________________________________________________________

 

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝

______________________________             ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

 

Ձև N3

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐՑԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հայտարարատուի անվանումը, հասցեն, ՀՎՀՀ, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները.

_________________________________________________________________________________

2. Մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ մաքսային մարմնի կողմից կայացված որոշման գրանցման համարը    _________________________________________________________________________________

3. Մաքսային փորձագետներին առաջադրվող լրացուցիչ հարցերը՝

1)_________________________________________________________________________________

2)_________________________________________________________________________________

………………

4. Մաքսային փորձագետներին լրացուցիչ հարցերի առաջադրման հիմնավորումները

_________________________________________________________________________________

 

 

Հայտարարատու կամ նրա կողմից լիազորված անձ՝

______________________________             ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

 

 

Ձև N4

ՈՐՈՇՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«_________________________»/«___________»/«_______________»

  (մաքսային մարմնի ծածկագիր)         (ամսաթիվ)        (գրանցման համար)

 

1. Մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ կայացված որոշման գրանցման համարը.

_________________________________________________________________________________

2. Մաքսային փորձաքննության իրականացման վերաբերյալ լիազոր մաքսային մարմնի կողմից որոշման չընդունման հիմքը.    _________________________________________________________________________________

3. Մաքսային փորձաքննության առարկա հանդիսացող ապրանքներից վերցված նմուշների, փորձանմուշների, փաստաթղթերի, նույնականացման միջոցների վերադարձի ժամկետը _________________________________________________________________________________

 

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝

______________________________             ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

 

 

Ձև N5

ՈՐՈՇՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ

«_________________________»/«___________»/«_______________»

  (մաքսային մարմնի ծածկագիր)         (ամսաթիվ)        (գրանցման համար)

 

1. Մաքսային փորձաքննության իրականացման վերաբերյալ կայացված որոշման գրանցման համարը.

_________________________________________________________________________________

2. Մաքսային փորձաքննության իրականացման ժամկետը լիազոր մաքսային մարմնի կողմից երկարաձգելու հիմքը.    _________________________________________________________________________________

3. Լիազոր մաքսային մարմնի կողմից մաքսային փորձաքննության իրականացման երկարաձգված ժամկետը.

__________________________________________________________________________________

4. Այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում)

_________________________________________________________________________________

 

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝

______________________________             ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

 

 

 

 

Ձև N6

ՈՐՈՇՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ

«_________________________»/«___________»/«_______________»

  (մաքսային մարմնի ծածկագիր)         (ամսաթիվ)        (գրանցման համար)

 

1. Մաքսային փորձաքննության իրականացման վերաբերյալ կայացված որոշման գրանցման համարը.

_________________________________________________________________________________

2. Մաքսային փորձաքննության իրականացման ժամկետը լիազոր մաքսային մարմնի կողմից կասեցնելու հիմքը.    _________________________________________________________________________________

3. Լիազոր մաքսային մարմնի կողմից մաքսային փորձաքննության իրականացման կասեցման ժամկետը.

__________________________________________________________________________________

4. Այլ տեղեկություններ (անհրաժեշտության դեպքում)

_________________________________________________________________________________

 

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝

______________________________             ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

 

 

 

Ձև N7

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Լիազոր մաքսային մարմնի անվանումը, գտնվելու վայրը.

___________________________________________________________________________________

2. Մաքսային փորձաքննության նշանակման վերաբերյալ որոշում կայացրած մաքսային մարմնի անվանումը, կայացված որոշման գրանցման համարը.   ___________________________________________________________________________________

3. Մաքսային փորձաքննության իրականացման վերաբերյալ որոշում կայացրած մաքսային մարմնի անվանումը, կայացված որոշման գրանցման համարը.   ___________________________________________________________________________________

4․ Մաքսային փորձաքննության իրականացման հիմքը

————————————————————————————————————————

5. Իրականացված մաքսային փորձաքննության տեսակը (տեսակները) ___________________________________________________________________________________

6. Մաքսային փորձաքննության իրականացման ժամկետները

___________________________________________________________________________________

7. Մաքսային փորձաքննության ենթարկված ապրանքների նկարագիրը (նմուշների և փորձանմուշների անվանումները, քանակները, փաստաթղթերի անվանումները, նույնականացման միջոցների նկարագիրը)

___________________________________________________________________________________

8․Մաքսային փորձաքննության ենթարկված և ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացված նմուշների, փորձանմուշների քանակները, նկարագրերը.

___________________________________________________________________________________

9. Մաքսային փորձագետներին առաջադրված հարցերը.

1)__________________________________________________________________________________

2)__________________________________________________________________________________

10. Մաքսային փորձաքննության իրականացման վայրը.

___________________________________________________________________________________

11․ Մաքսային փորձաքննության իրականացման մեկնարկի և ավարտի ամսաթվերը

————————————————————————————————————————

12. Իրականացված հետազոտությունների բովանդակությունն ու արդյունքները.

___________________________________________________________________________________

13. Հետազոտությունների իրականացման գնահատականը.

___________________________________________________________________________________

14. Եզրակացություններ

___________________________________________________________________________________

 

 

Մաքսային փորձագետի (փորձագետների) տվյալները

  1. ______________________________ ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

  1. ______________________________ ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

 

Տեղեկացված եմ մաքսային փորձաքննության ընթացքում կեղծված եզրակացությունների տրամադրման համար օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին՝

Մաքսային փորձագետի (փորձագետների) տվյալները

  1. ______________________________ ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

  1. ______________________________ ___________________

   (անուն, ազգանուն)                                 (ստորագրություն)

 

  • Քննարկվել է

    11.09.2023 - 26.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2127

Տպել