Հիշել նախագիծը

«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՄ ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գագիկ Աղաջանյան 15.09.2023 15:56:43 Կոնտեյներների վերաբերյալ տեղեկությունների ստացման և դրա արդյունքում արդյունավետ մաքսային հսկողության իրականացման համար ընդհամենը պետք է վավերացնել 1972 թ․ կոնտեյներներին վերաբերող Ժնեվի կոնվենցիան։ Այս կոնվենցիայով են առաջնորդվում բոլոր Եվրոպական երկրները և խոշորագույն ծովային ընկերությունները։ Մենք չպետք է նոր բան հորինենք,այլ պետք է խաղանք նույն խաղի կանոններով,այդ դեպքուն մենք կաշխատենք ավելի հեշտ և հասկանալի մեր գործընկերների հետ։ Ընդունվել է ի գիտություն։
2 Գագիկ Աղաջանյան 15.09.2023 15:56:43 Կոնտեյներներ- հայերեն բեռնարկղկ,տարածված է գրականության մեջ, նվազ հայտնի անվանումն է ՏԱՊԱՆ։ Ընդունվել է ի գիտություն։ Նախագծում օգտագործվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 179-րդ հոդվածում սահմանված հասկացությունը։