«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի
- Անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2117-Լ որոշման Հավելված N1 հաստատված «ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման մասին /34.2 կետ ռազմավարական փաստաթղթից:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) Օրենքի 10-րդ հոդված 2-րդ մասի համաձայն.
«Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում ու մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը վերահսկող մարմին է ներկայացնում թերթի մեկ օրինակը:»:
Հաշվի առնելով, որ ներկա դրությամբ խաղային գործունեության կազմակերպիչների տեղեկատվական համակարգերը, ծրագրային միջոցները, տվյալների շտեմարանները միացված չեն վերահսկող մարմնին, առկա են վերահսկողության իրականացման հետ կապված խնդիրներ՝ այդ թվում` ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողությունը և Կազմակերպիչների կողմից ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը ստուգելու հետ կապված:
3․ Առաջարկվող կարգավորումները
Նախագծով առաջարկվում է Օրենքի 10-րդ հոդված 2-րդ մասում կատարել համատասխան փոփոխություն և լրացումներ, սահմանելով, որ
- Յուրաքանչյուր տարի շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի՝ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (այսուհետ՝ ֆինանսական հաշվետվություններ) պետք է ենթարկվեն աուդիտի՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշներին բավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից:
- Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղիկամ խաղատան կազմակերպիչը արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում, բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաև իր կողմից վերահսկող մարմնին ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում:
. Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները՝ անկախ աուդիտորական եզրակացության հետ միասին:
- Ակնկալվող արդյունքները
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ անկախ աուդիտ իրականացնող անձը բացի աուդիտորական եզրակացության կազմումից, պետք է նախատեսի նաև կազմակերպչի կողմից վերահսկող մարմնին ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգում, որը կնպաստի Խաղային ոլորտի կազմակերպությունների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացմանը:
Միաժամանակ սահմանվում է, որ տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը և հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող կազմակերպիչների տարեկան ֆինանսական հաշվետվությունները կհրապարակվեն, ոչ թե «առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում», այլ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծի ընդունումը բխում ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2117-Լ որոշման Հավելված N1 հաստատված «ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման մասին /34.2 կետ ռազմավարական փաստաթղթից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
-
Քննարկվել է
11.09.2023 - 26.09.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական
Դիտումներ` 2192
Տպել