«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապրանքները՝ բացառությամբ անձնական օգտագործման ապրանքների և միջազգային փոստային առաքանիների, «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման չափը որոշվում է ելնելով այն մաքսատուրքերի, հարկերի գումարներից, որոնք ենթակա կլինեին վճարման այն անդամ պետությունում, որի մաքսային մարմինն իրականացնում է ապրանքների բացթողումը, եթե տարանցման հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ ապրանքները ձևակերպվեին «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով՝ համապատասխանաբար առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կամ արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունների կիրառման, բայց ոչ պակաս այն մաքսատուրքերի, հարկերի գումարներից, որոնք ենթակա կլինեին վճարման այլ անդամ պետություններում, որոնց տարածքներով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան իրականացվելու է ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) այնպես, եթե ապրանքն այդ անդամ պետությունների տարածքներում ձևակերպվեր «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ «Արտահանում» մաքսային ընթացակարգով՝ համապատասխանաբար առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կամ արտահանման մաքսատուրքերի վճարման արտոնությունների կիրառման:
Նույն կետի առաջին պարբերությունում նշված մաքսատուրքերի, հարկերի գումարները որոշվում են ելնելով մաքսատուրքերի, հարկերի դրույքաչափերի ամենաբարձր մեծությունից, ապրանքների արժեքից և (կամ) դրանց՝ բնաիրային արտահայտությամբ (քանակ, զանգված, ծավալ կամ այլ բնութագրեր) ֆիզիկական բնութագրերից, որոնք կարող են որոշվել առկա տեղեկությունների հիման վրա, որոնց օգտագործման կարգը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 104-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար հաշվարկվող մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության օգտագործման կարգը սահմանում է Կառավարությունը:
-
Քննարկվել է
08.09.2023 - 23.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2479
Տպել