Մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննման արդյունքները, փաստաթղթերը կնքելու կամ փաստաթղթերում համապատասխան նշումներ իրականացնելու միջոցով ձևակերպելու դեպք սահմանելու մասին
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 194-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից մաքսային զննումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 328-րդ հոդվածին համապատասխան: ՀՀ կառավարությունը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 328-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան, սահմանում է այն դեպքերը, երբ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննման արդյունքները ձևակերպվում են փաստաթղթերը կնքելու կամ փաստաթղթերում համապատասխան նշումներ իրականացնելու միջոցով:
Ներկայումս մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննման արդյունքները բոլոր դեպքերում ձևակերպվում են մաքսային զննման արձանագրություն կազմելով, և այն դեպքերում, երբ մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտումներ մաքսային զննման արդյունքում չեն արձանագրվում, այդպիսի ակտ կազմելու գործընթացը ժամանակատար է, ինչը հաճախ դանդաղեցնում է մաքսային ձևակերպումների իրականացման ընդհանուր գործընթացը։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել, որ մաքսային զննման արդյունքներով մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտումներ չհայտնաբերվելու դեպքում մաքսային զննման ակտ չի կազմվում և այդպիսի զննման արդյունքները արձանագրվում են համապատասխան տեսակի կնիքով ապրանքներն ուղեկող փաստաթղթերի կնքմամբ կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից այդպիսի զննման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի վրա գրառում կատարելով։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային զննմանն առնչվող և հետագա մաքսային գործառնությունների ժամանակահատվածի կրճատում և վարչարարության պարզեցում։
-
Քննարկվել է
07.09.2023 - 22.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1792
Տպել