Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը         

    ՀՀ փրկարարական ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվել են ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի N 846-Ն որոշմամբ։ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-488-Ն օրենքի 15-րդ հոդվածով փոփոխություն է կատարվել օրենքի 32-րդ հոդվածի 11․1-ին մասում, որի համաձայն փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանվելու է Ներքին գործերի նախարարի հրամանով։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

    Նախագծով առաջարկվում է փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանել ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

    Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

    Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

  1. 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

    Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունման արդյունքում փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը կսահմանվի ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով։

 

 

 

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    06.09.2023 - 21.09.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2886

Տպել