ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 730-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
2023 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» N ՀՕ-165-Ն, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-166-Ն և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N ՀՕ-167-Ն օրենքները։
2023 թվականի մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են նաև «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-188-Ն և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-189-Ն օրենքները (այսուհետ նաև՝ Օրենքներ)։
Հիշյալ օրենքներով, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին վերապահվել են նոր լիազորություններ և ի թիվս այլ դրույթների, սահմանվել է, որ Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրերի, եզրակացությունների և կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետում չկատարման դեպքում այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց և միաժամանակ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ՝ Տեսչական մարմինը չկատարման փաստը արձանագրելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է լիազորված մարմին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն արձանագրված և սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:
Միաժամանակ, սահմանվել և հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կայացվող որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերի բովանդակությանը վերաբերվող պարտադիր պայմանները, կայացված վարչական ակտի չկատարման պարագայում դրանից բխող գործողությունները և վարչական ակտերի հարկադիր կատարման փուլի առանձնահատկությունները:
Օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով ընդունվել են ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 30-ի «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 714-Ա և 2023 թվականի հուլիսի 7-ի «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» N 735-Ա որոշումները։
Նշված որոշումներով հաստատված հավելվածներով նախատեսվել է՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը։
2․ Առաջարկվող կագավորումների բնույթը․
Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 730-Լ որոշմամբ հաստատված հավելվածում, ինչը կապահովի ՀՀ վարչապետի 2023 թվականի հունիսի 30-ի N 714-Ա և 2023 թվականի հուլիսի 7-ի N 735-Ա որոշումների կատարումն ու ըստ այդմ էլ՝ Օրենքների կիրարկումը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությամբ կսահմանվեն Օրենքներով վերջինիս վերապահված նոր լիազորությունները ևս, ինչի արդյունքում կամբողջացվի տեսչական մարմնին օրենքներով վերապահված և կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակը։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
05.09.2023 - 21.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 2148
Տպել