Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագծով առաջարկվում է՝

-   սահմանել, որ հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել նաև այն դեպքերում, երբ հարկային հաշվարկը վերաբերում է այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով գտնվում է ստուգման ընթացքում կամ այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ստուգումը՝ տվյալ հարկատեսակի մասով, սկսվել է, սակայն հաշվարկի ներկայացման օրը ստուգման ընթացքը կասեցված է, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկների,

-   սահմանել, որ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) ԱԱՀ-ի մասով կարող են ներկայացվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանի մասով, որը հարկային մարմնի կողմից ուսումնասիրվել է, ինչպես նաև այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով,

-   ուժը կորցրած ճանաչել համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հրապարակելու պահանջը,

-   սահմանել, որ համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը ստուգումն սկսելու օրը ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման,

-   սահմանել, որ հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետները լրացած լինելու պարագայում, եթե հարկային պարտավորությունների ճշտման արդյունքում ավելանում է հարկային պարտավորությունը և (կամ) նվազում է հաշվանցվող (պակասեցվող) գումարը, ապա օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան կատարվում են հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների փոփո­խություններ։

  • Քննարկվել է

    01.09.2023 - 16.09.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6414

Տպել

Առաջարկներ`

Ofelya Mekhakyan

06.09.2023

Դեմ եմ

Վազգեն Ղազարյան

06.09.2023

Տարեկան պլանային ստուգումների ցանկի հրապարակումը առնվազն մեկ տարի առաջ տնտեսվարողին հնարավորություն է տալիս վերանաայելու հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, պլանավորելու ստուգման պահը, ինչպես նաև, գիտակցելով որ կա սպասվող ստուգում, պլանավորում են աշխատանքների կատարումը այնպես, որ ստուգման ժամանակ որևէ արտադրական պրոցես կամ անհրաժեշտ աշխատակից չբացակայի, չգնա արձակուրդ, նույնիսկ եթե գնացել է արձակուրդ, հասցնեն գտնել փոխարինող, իսկ սա նաև հակասում է այն ռազմավարությանը, որը ՊԵԿ-ը միշտ շետում է, դա ՊԵԿ-Հարկատու բարեխիղճ համագործակցումն է և տնտեսվարողին տուգանքի մատերիալ չսարքելը։ Այս կետը այս պահին մեր երկրի տնտեսական միջավայրին ապահովում վստահելի, կանխատեսելի, չխոչնդոտող, գործընկերային կարծիք՝ ներդրողների, մասնագետների, գործող բիզնեսների համար։ Դրա չհրապարակումը ստեղծելու է լարված բիզնես միջավայր, որը իր հերթին նաև ազդելու է ծախսերի վրա, քանի որ ոչ մի հաշվապահ ներկայիս վճարման պայմաններով չի համաձայնվի աշխատել լարված, դռնա նեռվայն հիվանդ, ինչա իրավունք չունի որևէ սխալ թույլ տալու։

Վազգեն Ղազարյան

06.09.2023

Բոլոր զարգացած տնտեսոթւյուն ունեցող երկրներում հաշվետվությունների ճշգրտումը ստուգող մարմնի կողմից հայտնաբերված սխալների մասով ընդունելի տարբերակ է և գրավիչ տնտեսական միջավայրի կարևոր բաղադրիչներից է։ Եթե փոխվի այս կետը, ապա մի շարք հետևանքներ կարող է ունենալ, ընդհուպ մինչև ծառայություններ մատուցող ընկերությունների դադարեցում ՀՀ-ում և տեղափոխում՝ օրինակ Մալթա, Այլօֆ Մեն և այլ տնտեսական ակտիվ տարածաշրջաններ։ Արդյունքում ՀՀ -ում վճարվող հարկերի զգալի կրճատում տեղի կուենա, դե իսկ տեղական ընկերություններն էլ կսննկանան պարզապես։ Իսկ քանի որ անսխալական աշխատանք չկա, ապա ճշգրտելու հնարավորությունը ստուգմամաբ հայտնաբերված խախտման կամ թերի հաշվարկի դեպքում ակտուլ պետք է լինի միշտ։ Նույն տրամաբանությամբ, եթե տնտեսվարողը սխալմամաբ, վրիպակով սխալ հաշվետվություն է ներկայացրել և պետք է տուգանվի, ապա նույն տնտեսվարողի վճարած հարկերի հաշվին պահվող պետական կառույցները սխալվելու դեպքում ինչպես կամ ով է տուգանվելու՞՞՞ Դիցուք, ասֆալտապատումից հետո, պարզվում է հին խողովակաշար կար տակը ու նորից պետք է ծախս արվի որ այդ խողովակը փոխարինվի ու նոր ասֆալտ պետք է արվի։ տուգանվել;ու է արդյոք այդ սխալը թույլ տված պետական ծառայողը անձնապես թե ոչ՞ Այս պարագայում և համեմատականում, նախագծի այդ կետի փոփոխությունը անհիմն է և հակասում է արդարաության ու տրամաբանաության բոլոր նորմերին։

Տեսնել ավելին