ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
---- ---------------- 2023 թվականի N ------- -Ն
ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել՝
1) սերմերի հավաստագրման կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը` համաձայն N 1 հավելվածի,
2) տնկանյութի հավաստագրման ժամկետը, կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը՝ համաձայն N 2 հավելվածի,
3) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի։
2․ Խաղողը, ծիրանենին, ազնվամորենին պարտադիր հավաստագրման ենթակա են 2023 թվականի հոկտեմբերի 5-ից, հնդավորները, կորիզավորները, հատապտղատուները՝ 2024 թվականի փետրվար ամսից, ընկուզավորները, չոր մերձարևադարձայինները՝ 2024 թվականի սեպտեմբեր ամսից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 5-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ՝ Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
31.08.2023 - 18.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3063
Տպել