Հիշել նախագիծը
«Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագիրը և դրանից բխող 2023-2032 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
21 - Կողմ
-
7 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արեգ Խոջոյան 07.09.2023 17:16:38 | Հարգելի հեղինակ, Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը` առաջանում է տպավորություն, որ ռազմավարություն գրողը չունի հավատ հայկական գինիների որակի և առանձնահատկությունների վերաբերյալ։ Հայաստանը իրավունք չունի մնալ էժան գինի արտադրողի կարգավիճակում։ Ռազմավարության հիմքում չպետք է լինի ծավալի մեծացումը, այլ պետք է լինի որակի և, համապատասխանաբար, գնի բարձրացումը։ Տարեկան 4% գնաճ հաշվելով` 10 տարում 3,7$-ը կդառնա 5,47$` չհաշված կուրսի տատանումները և անորոշությունը։ Ներկայացված ծրագիրը նման է մանիպուլատիվ կենացի, որտեղ մեծ թվեր են հնչում` առանձ որակական փոփոխությունների։ Կենաց, որի համար չարժի խմել։ |