Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՀԷԿ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ, 5-րդ և 7-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում «Ջերմուկի ջրվեժի հետևում գտնվող մասնավոր հին ՀԷԿ-ը պատշաճ տեսքի բերելու և այն զբոսաշրջության նպատակով օգտագործելու» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) իրականացման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում գտնվող ֆիզիկական անձանց/անձին սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ ՀԷԿ-ի հետգնումը («Մուշեղ ՀԷԿ» ՍՊԸ, ՀՀ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկ, Վիլյամ Սարոյան փողոց, 3701, գրանցման համարը 20.080.00092/1995-08-31) ճանաչել հանրության գերակա շահ հետևյալ հիմնավորումներով`
- Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ Ծրագրի իրագործումն նպատակաուղղված է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը և դրա իրագործումը կնպաստի Համաշխարհային բանկի ներդրումներով Հայաստանի տարածքային հիմնադրամի կողմից Ջերմուկի ջրվեժի տարածքում իրականացվող զբոսաշրջային լավագույն այցելավայրի ստեղծմանը:
- Ծրագրի իրագործմամբ նախատեսվում է, որ Ջերմուկի ՀԷԿ-ի անշուք տեսքով շինությունը կհամապատասխանեցվի Ջերմուկ համայնքի բարեկարգված զբոսաշրջային գոտուն, երբ արդեն վերոնշյալ աշխատանքների իրականացման արդյունքում վերականգնված կլինեն Ջրվեժի մոտեցման ճանապարհը և ճեմուղիները, վերակառուցված կլինի Ջրվեժին կից կամրջակը, կառուցված կլինի լուսավորության ցանցը, և բարեկարգված ՀԷԿ-ը կարող է օգտագործվել զբոսաշրջության նպատակներով՝ հնարավորություն ստեղծելով զբոսաշրջիկներին ցուցադրելու էլեկտրաէներգիա արտադրության գործընթացը:
- Ծրագրի իրագործման արդյունքում կմշակվեն և կիրականացվեն ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան ըմպելասրահի տարածքում գտնվող արհեստական լճակներում պահել անհրաժեշտ քանակի ջուր՝ կանխելով դրանց մամռակալումը և ջրվեժում շուրջտարին ապահովել ջրի թողք, ինչը կմեծացնի Ջերմուկ համայնքի զբոսաշրջության գրավչությունը, կավելանա զբոսաշրջիկների քանակը, ստեղծվեն մանրածախ առևտրի աշխատատեղեր, կմեծանա առևտրաշրջանառությունը:
- Սահմանել, որ`
1) սույն որոշման մեջ նշված գույքի ձեռքբերող է հանդիսանում Ջերմուկի համայնքապետարանը (այսուհետ՝ ձեռք բերող).
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը` հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում։
3) սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).
5) պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան (պայմանագիրը կցվում է):
- Օտարվող սեփականության օտարման գործընթացն իրականացվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման պահանջներին և այլ իրավական ակտերին համապատասխան.
- Ջերմուկի համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7 օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
29.08.2023 - 14.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2020
Տպել