ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
4 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ 2023 N - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63–րդ հոդվածի 1–ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդված 5-րդ մասը, 18-րդ, 20-րդ, 24-րդ և 67-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման N 9 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Գյումրի քաղաք» բաժնում ավելացնել 3-րդ կետի 1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․
3.1 «Վերակազմակերպել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը՝ այն միացնելով «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։ Վերակազմակերպման արդյունքում՝ ավելացնել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը: Վերակազմակերպումից հետո «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկական սոմատիկ և մանկական վիրաբուժական բաժանմունքները՝ յուրաքանչյուրը 35 մահճակալ հզորությամբ, կշարունակեն գործել «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացված նախկին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության շենքում, իսկ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը՝ 50 մահճակալ հզորությամբ, կգործի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի շենքում».
բ. 8-րդ կետում ներկայացված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«
Կազմակերպության անվանումը |
Բաժանմունքները
|
Մահճակալների թիվը |
Գյումրու բժշկական կենտրոն |
թերապևտիկ |
50 |
սրտաբանական |
50 |
|
Վիրաբուժական (ներառյալ՝ ընդհանուր վիրաբուժական` անոթային, ակնաբուժական քիթ-կոկորդ-ականջաբանական, նեյրովիրաբուժական, ուռոլոգիական, վնասվածքաբանական) |
100 |
|
վերակենդանացման և հետվիրահատական ինտենսիվ բուժման |
(8 թերապևտիկ, 6 վիրաբուժական) |
|
մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք |
50 |
|
ուռուցքաբանական |
12 |
|
ինֆեկցիոն |
40 |
|
մանկական սոմատիկ |
35 |
|
մանկական վիրաբուժական |
35 |
|
վերակենդանացման և հետվիրահատական ինտենսիվ բուժման |
( 6 մանկական թերապևտիկ և 4 մանկական վիրաբուժական) |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
372 |
|
Հոգեկան առողջության կենտրոն |
հոգեբուժական |
65 |
Ընդամենը` Գյումրի քաղաքում |
|
437 |
»։
2․ Սահմանել, որ վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
3․ Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզպետին`
1) նախագծի ընդունումից հետո եռամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան,
2) 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
29.08.2023 - 13.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2036
Տպել