ԱՅՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԸ, ՈՐՈՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է ԲԱԶՄԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՄԲ, ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԴՐԱՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԸ
-
0 - Կողմ
-
8 - Դեմ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ մաքսային բոլոր գործառնությունները կատարվում են այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնին տրամադրվել է ընդհանուր (բազմակի) ապահովումը, մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ընդհանուր (բազմակի) ապահովումը կիրառելու կարգը սահմանվում է տվյալ անդամ պետության օրենսդրությամբ: Անդամ պետության օրենսդրությամբ այդպիսի կարգ սահմանելու դեպքում կարող են սահմանվել այն դեպքերն ու պայմանները, որոնց պարագայում այն մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր չափը, որոնք վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է այդպիսի ընդհանուր ապահովմամբ, գերազանցում է այդպիսի ընդհանուր ապահովման չափը և այդպիսի գերազանցման սահմանները:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 50-րդ հոդվածով սահմանված են մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման բազմակի ապահովման կիրառման դրույթները: Նույն հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ ՀՀ կառավարությունը, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել այն դեպքերն ու պայմանները, որոնց պարագայում մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր չափը, որոնք վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է բազմակի ապահովմամբ, գերազանցում է դրանով ներկայացվող ապահովման չափը:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել մաքսատուրքերի, հարկերի ընդհանուր չափի՝ բազմակի ապահովմամբ դրանց վճարման պարտավորության կատարման ապահովման նպատակով, այդպիսի ապահովման չափի գերազանցման համապատասխան դեպքեր և պայմաններ:
-
Քննարկվել է
28.08.2023 - 12.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1988
Տպել