Լրամշակման փուլում է
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերով.
«9. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, սույն օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, և համապատասխան միջոցներն իրեն սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա նրա՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված՝ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի հիման վրա.
1) վարձու աշխատողի կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի և նոտարների դեպքում (գործունեության այդ տեսակների մասով)` դիմում նշված ամսվա 1-ից, բայց ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու ամսվանից․
2) սույն մասի 1-ին կետում չնշված անհատ ձեռնարկատերերի դեպքում` դիմում նշված տարվա հունվարի 1-ից, բայց ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու տարվա հունվարի 1-ից։
- Սույն հոդվածի 9-րդ կետում նշված դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Մասնակցի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստր վարողը դրա վերաբերյալ կտեղեկացնի Հարկային մարմնին տեղեկացում ուղարկելու միջոցով,
- Սույն հոդվածի 9-րդ կետում նշված՝ սոցիալական վճար կատարելու դիմում ներկայացրած անձը սոցիալական վճար կատարելու պարտավորություն ձեռք բերելու օրվանից համարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձ։ Այս դեպքում սույն օրենքի 81-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձի համար կուտակային հատկացումները կատարվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափով (սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձանց համար սահմանված կարգով)։»։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 3-րդ մասի 2-րդ կետում, 4-րդ մասի 4-րդ կետում, 5-րդ մասում և 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 5-րդ մասի 1-ին կետում «շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում» բառերը փոխարինել «շրջանառության հարկի համակարգում» բառերով։
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «բացելու» բառից հետո լրացնել «կամ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմում ներկայացնելու» բառերով։
Հոդված 4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասից հանել «՝ մեկ տարվա ընթացքում» բառերը։
Հոդված 5. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասում «եթե դիմումը» բառերից հետո հանել «չի ներկայացվել սահմանված ժամկետում կամ» բառերը։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
-
Քննարկվել է
23.08.2023 - 07.09.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 1966
Տպել