ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
-- ----------- 2023 թվականի №----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների՝
1) 139-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) Սպառողի կողմից գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման պարագայում՝ նախապես տեղեկացնելով սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող Սպառող չհանդիսացող անձին (վերջինիս վերաբերյալ Բաշխողի մոտ տեղեկատվության առկայության պարագայում), բացառությամբ այն դեպքի, երբ Սպառողի և սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող Սպառող չհանդիսացող անձի միջև առկա է տվյալ տարածքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ, ինչի պարագայում Բաշխողն առաջնորդվում է ԷԲՑ կանոնների 140-րդ կետով,
2) սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի և առաջարկվող ժամկետի ներկայացման դեպքում, եթե Սպառողը կամ սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող Սպառող չհանդիսացող անձը չունի ԷԲՑ կանոններով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ` նախապես տեղեկացնելով Սպառողին կամ սպառման համակարգի տեղակայման տարածքում (շենքում, շինությունում) փաստացի բնակվող Սպառող չհանդիսացող անձին (վերջինիս վերաբերյալ Բաշխողի մոտ տեղեկատվության առկայության պարագայում), բացառությամբ ԷԲՑ կանոնների 140-րդ կետով նախատեսված դեպքի,»,
2) 140-րդ կետում «առկայության դեպքում» բառերից հետո լրացնել «ԷԲՑ կանոնների» բառերը, իսկ «2-րդ ենթակետի» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ ենթակետերի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
------------ 2023թ.
-
Քննարկվել է
22.08.2023 - 07.09.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 2147
Տպել