Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական բացերը լրացնելու և կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտոթյամբ:

  1. Առկա իրավիճակը

Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով մի շարք մարզերում կազմակերպված միասնական օպերատորիների ընտրության մրցույթների արդյունքում ի հայտ եկան օրենսդրական բացեր, որոնք չունենալով կարգավորում տարընթերցման հնարավորություն էին տալիս։ Հատկապես խնդիր առաջացան մրցույթների արդյունքների բողոքարկման գործընթացի հետ կապված։ Բացի ադ՝ 2023 թվականի հուլիսին ԱԺ-ի կողմից ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքով վերանայվել են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման պահանջները, որին համապատասխան պետք է փոփոխություն կատարվի նաև Կառավարության 03․12․2020թ․ N 1994-Ն որոշմամբ հաստատված մրցութային կարգում։

  1. 3. Կարգավորման նպատակը.

Որոշման նախագծով սահմանվում են կարգավորումներ՝

1․կանոնավոր երթուղիները սպասարկող օպերատորների ընտրության մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ նրա կողմից հայտ-պարտավորությամբ նախատեսված տրանսպորտային միջոցները ժամանակացույցով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով սպասարկման պայմանագիր չկնքելու և այդ հիմքով երթուղային ցանցը կազմակերպող մարմնի կողմից մրցույթը անվավեր ճանաչվելու դեպքում հայտ-պարտավորագրով մրցույթին մասնակցության գումարի հետ վերադարձի մասով․

2․ մրցութային կարգով նախատեսված կրկնակի կամ նոր մրցույթի չկայացած հայտարարվելու դեպքերում կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկելու իրավունք հատկացնելու մրցույթ հայտարարելու վերաբերյալ․

3․մրցույթին ներկայացվող հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված տրանսպորտային միջոցների քանակի սահմանման վերաբերյալ։

4 Ակնկալվող արդյունքը

Կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ օրենսդրական կարգավորումների հստակեցում, միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացը արագացնելու և ավարտին հասցնելու նպատակով առկա օրենսդրական բացերի լրացում, հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտի մատչելիության ապահովում։

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

7Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։

  • Քննարկվել է

    22.08.2023 - 08.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1894

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

03.09.2023

Որոշման նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետը խմբագրման կարիք ունի, առաջարկվող փոփոխությունը հոդաբաշխ միտք չի արտահայտում։

Տեսնել ավելին