Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

-- ---------- 2023 թվականի №----Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.
«6) Բաշխման ցանցին է միացվում նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի Սպառման համակարգ, որի էլեկտրատեղակայանքների գումարային դրվածքային հզորությունը գերազանցում է 3000 կՎԱ-ն։ Հզորությունները հաշվարկվում են ըստ Դիմող անձի ներկայացրած՝ համակարգի տեխնիկական բնութագրերի՝ մեկ բնակարանի համար 10 կՎԱ կամ 14 կՎԱ հզորություններով։».
2) ԷԲՑ կանոնների 180-րդ կետում «2-4-րդ» բառերից հետո լրացնել «և 6-րդ» բառերը, ու կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություններով.
«ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում Էլեկտրատեղակայանքների կառուցման աշխատանքները կատարվում են Բաշխողի հետ համաձայնեցված նախագծով։ Բաշխողը նշված նախագիծը ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում այն հաստատում է կամ մերժում՝ համապատասխան գրավոր հիմնավորումներով։».
3) ԷԲՑ կանոնների 183-րդ կետում «փաստաթղթերը,» բառից հետո լրացնել «իսկ ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ նաև կառուցված օբյեկտի շինարարության ավարտը փաստագրող՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը,» բառերը, ու կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություններով.
«ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում սպառման համակարգի միացումը Բաշխման ցանցին իրականացվում է Դիմող անձի կողմից Բաշխողին կառուցված էլեկտրատեղակայանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պայմանով։ Կառուցված էլեկտրատեղակայանքները սեփականության իրավունքով փոխանցվում են Բաշխողին 100 000 դրամ արժեքով՝ նախքան բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման փաստագրումը։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                         Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

  • Քննարկվել է

    18.08.2023 - 03.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2871

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Հովհաննես Բուրմանյան

23.08.2023

1. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերությամբ նախատեսվում է, որ ԷԲՑ կանոնների 179-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում սպառման համակարգի միացումը Բաշխման ցանցին իրականացվում է Դիմող անձի կողմից Բաշխողին կառուցված էլեկտրատեղակայանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պայմանով։ Կառուցված էլեկտրատեղակայանքները սեփականության իրավունքով փոխանցվում են Բաշխողին 100 000 դրամ արժեքով՝ նախքան բազմաբնակարան շենքի կամ կառուցապատվող թաղամասի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման փաստագրումը։ Վերը նշված պարբերության դրույթն ուղղակիորեն հակասում է ՀՀ քաղ. օր-ի 163 հոդվածի 1-ին մասին, համաձայն որի՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, ինչպես նաև 279 հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի՝ չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով` 1) պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում (հոդված 281). 2) օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին (հոդված 282). 3) սեփականությունն օտարվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հոդված 218). 4) վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները (հոդված 284). 5) կատարվում է ռեկվիզիցիա (հոդված 285). 6) կատարվում է բռնագրավում (հոդված 288). 7) իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է (63 և 67 հոդվածներ). 8) գույքն օտարվում է` սույն օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետով, 208 և 220 հոդվածներով նախատեսված դեպքերում. 9) կատարվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում: 2. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետի 2-րդ պարբերության դրույթով արարքը որակավորվում է ՀՀ Քր. օր-ի «Խարդախությունը» 255, «Շորթումը» 258 և «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» 441 հոդվածներով նախատեսված հանցագործություններ:

Տեսնել ավելին