Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 647-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 647-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 27-Ի N 647-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նա­խա­գծի ընդու­նու­մը պայ­մա­նավորված է Ազգային անվտան­­­գու­թյան ծա­ռա­յության ծառայողներին հա­­վե­­լավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորման հետ կապված որոշ հարցեր կա­նոնակարգելու և հստակեցնելու անհրա­ժեշտությամբ:
Մասնավորապես, ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստա­վորման գործող կարգի համաձայն ատեստավորումն անցկացնում է որոշմամբ նախատեսված ատեստավորման հանձնաժողովը, որում ի պաշտոնե ընդգրկված են Ազգային անվտանգության ծառայության տնօրենը՝ որպես հանձնաժողովի նախագահ, տնօրենի տեղակալները՝ որպես հանձնաժողովի անդամներ, ինչպես նաև կադրային հարցերի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման պետը՝ որպես ատեստավորման հանձնաժողովի քարտուղար: Նշված կազմով հանձնաժողովն իրականացնում է ազգային անվտանգության մարմինների բոլոր զինծառայողների ատեստավորման գործընթացը, որն իրականացվում է 3 փուլով՝ ստուգարքի, թեստավորման և հարցազրույցի, ընդ որում՝ հանձնաժողովի կողմից ապահովվում է ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր ատեստավորման ամբողջ ընթացքը: Հաշվի առնելով, որ Ազգային անվտանգության ծառայությունում ատեստավորման գործընթացն արդեն մեկնարկել է, դրա իրականացման ընթացքում վեր են հանվել որոշակի խնդիրներ, որոնցից մեկը կապված է ատեստավորման հանձնաժողովի գործունեության հետ: Հաշվի առնելով ատեստավորվող ծառայողների մեծ թիվը, ատեստավորման գործընթացի ողջ ծավալը և դրա անընդհատության ապահովման անհրաժեշտությունը՝ մեկ կենտրոնական հանձնաժողովի կողմից աշխատանքները պարբերաբար իրականացնելն իրատեսական չէ՝ հատկապես հանձնաժողովի նշված կազմով:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից որդեգրվել է ատեստավորման հանձնաժողովների ապակենտրոնացման սկզբունքը: Այսպես՝ ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման համաձայն՝ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող զինծառայող­ների ատեստավորման կազմակերպման և անցկացման նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում են ատեստավորման 5 կենտրոններ և 10 հանձնաժողովներ:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ատեստավորման անցկացման նպատակով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում են ատեստավորման հանձնաժողովներ: Այս փուլում անհրաժեշտություն է առաջացել նշված լիազորությունն իրացնելու ուղղությամբ որոշակի փոփոխություններ կատարել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգում, ինչով հնարավոր կլինի լուծել գործնականում առաջացող խնդիրները:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստա­վորման կարգում: Մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախագահությամբ և տեղակալների անդամությամբ գործող ատեստավորման հանձնաժողովի կողմից իրականացնել միայն ազգային անվտանգության մարմիններում բաժնի պետի և դրանից բարձր պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորումը, իսկ ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման նպատակով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով ձևավորել երկու ատեստավորման հանձնաժողովներ, որոնցից մեկը կապահովի բաժնի պետից ցածր սպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների ատեստավորման գործընթացը, մյուսը՝ ենթասպայական պաշտոն զբաղեցնող ծառայողների, ինչպես նաև կրտսեր ենթասպայական ու շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների:

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն ազգային անվտանգության մարմինների ծառայողներին հա­­վե­լավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստա­վոր­ման կազմակերպման և անցկացման հետ կապված առանձին հարցերը, ինչի արդյունքում կբարձրանա ատեստավորման գործընթացի արդյունավետությունը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագ­րի 1-ին գլխի Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը պար­­բե­րու­թյու­նից, համաձայն որի ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, կայունության, հա­սարակության բնա­­կա­նոն գործունեության կարևորագույն նախապայմաններից է նաև համ­ապա­տաս­խան որակ­յալ կադրերով համալրվող և հասարակության վստահությունը վայելող ազգային անվտան­գության մար­մինների առկայությունը: Հետախուզության, հակա­հետա­խու­զու­թյան և ահաբեկչության դեմ պայ­­քարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունք­նե­րի հաս­նե­լու համար գերակա խնդիր է ազգային անվտան­գու­թյան մարմինները տեխ­նի­կապես վե­րա­զի­նե­լը, որակյալ նոր կադ­րե­­րով, անհրաժեշտ մաս­նա­գետ­ներով համալրելը: Ազ­գա­յին անվտան­գու­թյան մարմինների համար կադ­­րերի պատրաստման, վե­րա­պատրաստման և որակավորման բարձ­րացման գործընթացի շա­րու­­նակական կատա­րե­լա­գոր­ծումն այդ մար­մին­ների զարգացման և մասնագիտական կարողու­թյուն­ների խորացման առանց­քա­յին գոր­ծոն­ներից է:

Ազգային անվտանգության ծառայություն

  • Քննարկվել է

    18.08.2023 - 02.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2635

Տպել