«ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ի N 1192-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ի N 1192-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1.Անհրաժեշտությունը–«Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1192-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշուման նախագծի (այսուհետ՝ Նախագծերի) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներից և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բաժնի 19-րդ կետի: Ինչպես նաև գործող 2004 թվականի օգոստոսի 19-ի «Երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքն օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1192 որոշման (այսուհետ՝ որոշում) լիազորող նորմը ուժը կորցված է ճանաչվել և որոշումը փաստացի չի գործում, հետևաբար՝ ներկայացված նախագծերը նպատակաուղղված են կարգավորել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնություն (այսուհետ՝ համաձայնություն) հայցող անձանց և լիազոր մարմնի իրավահարաբերությունները, որոնք կարգավորված չեն:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները–Ներկայումս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնություն հայցող անձանց և լիազոր մարմնի իրավահարաբերությունները ըստ էության կարգավորված չեն, մասնավորապես՝ սահմանված չեն երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնության տրամադրման կարգը, որի առկայությունը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված պահանջ է, իսկ դրա բացակայությունը գործնականում առաջացնում է մի շարք իրավական խնդիրներ:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը–ՀՀ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնության հայցման և տրամադրման կարգի սահմանում և դրա բացակայության հետևանքով գործնականում առաջացող խնդիրների բացառում:
5.Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները–Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական նվազեցում չի նախատեսվում: Հարկ է նշել, որ նախատեսվում է որոշակի տնտեսական աճ կապված՝ ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների իրականացման արդյունքում ստեղծվելիք աշխատատեղերի և առաջացած հարկերի վճարման հետ:
6.«Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1192-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին–«Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1192-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ-Ներկայացվող նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բաժնի 19-րդ կետից:
-
Քննարկվել է
16.08.2023 - 31.08.2023
-
Տեսակ
Կարգ
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2151
Տպել