Հիշել նախագիծը
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վաղինակ Հովհաննիսյան 11.08.2023 12:55:17 | <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ զբաղեցնել որևէ պաշտոն աշխատակազմում և ղեկավար պաշտոն՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում:<<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն, համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքի պահանջները, բացառությամբ 14-րդ հոդվածի: Նախագծով առաջարկվող փոխոխությունները, որոնք նախատեսվում են օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներում, որոնց համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենն իրավունք է ունենալու լինել ավագանու անդամ, վերը նշվածի տրամաբանությամբ տարածվելու է նաև ՀՈԱԿ-ների տնօրենների վրա: Եթե ցանկանում ենք առաջարկվող կարգավորումը տարածել միայն ՊՈԱԿ-ների տնօրենների վրա, իսկ ՀՈԱԿ-ների տնօրենների դեպքում առաջնորդվել ՏԻՄ օրենքի դրույթներով, ապա նոր իրավական հակասություն կամ բախում չստեղծելու նպատակով, առաջարկում ենք <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության <<բացառությամբ>> բառից հետո լրացնել <<15-րդ հոդվածի 3-րդ մասի և 16-րդ հոդվածի 3-րդ մասի <<գ>> պարբերության, ինչպես նաև>> բառերը: | Ընդունվել է | Առաջարկվող փոփոխությունը կատարված է |