Նվեր Արզունյան
19.12.2017
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջարկում եմ լրացնել հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները հետևյալ բովանդակությամբ. «Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 28-ից 30-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ. 28) հաստատում է Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության գրադարանի հավաքածուների հաշվառման գլխավոր մատյանի և դասագրքերի, էլեկտրոնային պաշարների և ուսուցչի ձեռնարկների գրանցամատյանի ձևաթղթերը և վարման կարգը. 29) հաստատում է Հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատության գրադարանային հավաքածուի օգտագործման ձևաթուղթը, հաշվառման, պահպանության և վերականգնման կարգը. 30) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների գրադարաններում դասագրքերը, ձեռնարկները, ուսումնաօժանդակ նյութերը (էլեկտրոնային ռեսուրսները) գործածության երաշխավորելու կարգը:»: Նշված առաջարկության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ մինչ օրս որևէ իրավական ակտով կարգավորված չէ հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանների գործունեության կարգը: Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքը չի տարածվում հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանների գործունեության վրա: