Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշը (այսուհետև՝ ՀԾՀ) տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձին, փախստականին»:

Նման պայմաններում կարգավորումից դուրս են մնացել այն օտարերկրյա անձինք, որոնք օրինական հիմքով գտնվում են Հայաստանի Հանրապետությունում (մուտքի վիզայի ժամկետում ՀՀ-ում գտնվող օտարերկրացիները և այլ):

Մինչդեռ, համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի (այսուհետև՝ Օրենք) 3-րդ հոդվածի հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է հետևյալ ծառայություններն իրականացնելիս՝

1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ,

2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ (բացառությամբ համայնքի բյուջե վճարվող գումարների),

3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ,

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:

Վերոգրյալով պայմանավորված՝ ծառայություններ տրամադրող կազմակերպությունների կողմից վարվող համակարգերի ծրագրային ապահովումն իրականացվում է ՀԾՀ-ի հենքով:

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիները կարող են իրենց իրավունքներն իրացնել բացառապես ՀԾՀ ունենալու միջոցով, որպիսի պայմաններում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան կարգավորումներ սահմանել Օրենքում:

Անհրաժեշտ է նկատել նաև ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 419-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով գտնվող օտարերկրացիներին տրամադրվում է ՀԾՀ, մինչդեռ Օրենքում բացակայում է համապատասխան դրույթը, ուստի անհրաժեշտություն է առաջանում միևնույն իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերը համապատասխանեցնելու նպատակով Օրենքում կատարել համապատասխան լրացում:

Մասնավորապես՝ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում կատարել լրացում՝ նախատեսելով Հայաստանի Հանրապետությունում նաև գտնվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն:

 

2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում կատարել լրացում՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացուն ՀԾՀ հատկացնելու համար ևս հիմք սահմանելու նպատակով:

 

4  Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության  միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

 

5 Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

6 Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող և գտնվող օտարերկրացիների օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրացումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    10.08.2023 - 25.08.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3153

Տպել