Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 13.08.2023 14:32:42 Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Կողմ արտահայտվելով օրինագծին, անհրաժեշտ ենք համարում այս համատեքստում դիտարկել նաև համապատասխան օրենքներում այնպիսի փոփոխությունների կատարումը, որով կերաշխավորվի համայնքների, Հատկապես Երևանի քաղաքի բյուջեներն ու ՄԺԾ հայտերը ծրագրային բյուջետավորման ձևաչափով կազմելու հիմնախնդրին: Դա կարևորվում է այն պատճառով, որ համախմբված բյուջեի մաս կազմող ՏԻՄ բյուջեները և հատկապես Երևանի բյուջեն առա այսօր չեն կազմվում ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ: Այդ կապակցությամբ կառաջարկեի քննարկել նաև մեր կազմակերպության կողմից տրված առաջարկությունները Երևանի 2023 թ. բյուջեի և զարգացման ծարգրի ու 2024-2026 թթ. ՄԺԾ հայտի վերաբերյալ, որոնք գրանցված են այս կայքում/ https://www.e-draft.am/projects/4961 https://www.e-draft.am/projects/5907 Միաժամանակ կից նամակով ուղարկեւմ եմ իմ նշված առաջարկությունները: