ՈՐՊԵՍ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մաքսային մարմիններն իրավունք ունեն բռնագանձելու վճարման ենթակա մաքսատուրքը, հարկերը, դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը, տոկոսները, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը՝ որպես ապահովում տրամադրված դրամական միջոցների, ավել վճարված (գանձված) մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի չմարված մնացորդի և վճարողի այլ գույքի հաշվին։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին և նույն օրենքին համապատասխան՝ որպես վճարման ապահովում տրամադրված դրամական միջոցների հաշվին մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գանձման կարգը սահմանում է Կառավարությունը:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել որպես վճարման ապահովում տրամադրված դրամական միջոցների հաշվին մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գանձման կարգավորումները, մասնավորապես նախատեսվում է սահմանել՝
1) մաքսային մարմնի կողմից դրամական միջոցների գանձման վերաբերյալ որոշման կայացման կարգավորումները.
2) մաքսային մարմնի կողմից կայացվող որոշման ձևը.
3) մաքսային մարմնի կողմից կայացված որոշման՝ հայտարարատուին ուղարկման վերաբերյալ նորմերը:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել որպես վճարման ապահովում տրամադրված դրամական միջոցների հաշվին մաքսատուրքի, հարկերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գանձման գործընթացը։
-
Քննարկվել է
10.08.2023 - 25.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1916
Տպել