««Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված (արտադրված) ապրանքներում օտարերկրյա ապրանքների, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 203-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ մաքսային մարմիններն իրավասու են իրականացնել ազատ տնտեսական գոտու տարածք ներմուծվող ապրանքների նույնականացում: Ազատ տնտեսական գոտու տարածք ներմուծվող ապրանքները մաքսային մարմնի կողմից նույնականացնելու կարգը սահմանվում է մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Օրենսգրքի 206-րդ հոդվածով սահմանված են «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում նույնականացնելու եղանակները, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում նույնականացնելու կարգը սահմանվում է մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Օրենսգրքի 214-րդ հոդվածով սահմանված են «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակները, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքներում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացման իրականացման կարգը սահմանվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան: «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը, Օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված նույնականացման կարգը: Նույն օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը, Օրենսգրքի 203-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան, սահմանում է մաքսային մարմինների կողմից ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգը: Նույն օրենքի 148-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների՝ մաքսային մարմնի կողմից նույնականացման կարգը սահմանում է Կառավարությունը: Միաժամանակ, Օրենսգրքով սահմանված մի շարք դեպքերում մաքսային վճարների հաշվարկման նպատակով պարտադիր է «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված ապրանքների մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման գործընթացը։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակրգերով ձևակերպված (ձևակերպվող) օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման հետ կապված հարաբերությունները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից արտադրված ապրանքների մաքսային ձևակերպումների ժամանակ մաքսային վճարների հաշվարկման և առանձին մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման համար կանոնակարգել ապրանքների՝ մաքսային մարմինների կողմից նույնականացման գործընթացը։
-
Քննարկվել է
09.08.2023 - 24.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1848
Տպել