Հիշել նախագիծը

ԱՌԱՆՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆՄԱՆ ՎԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԱՅՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԿ ՎԱՅՐԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՅՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                                                                                                                                                                                              ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի ______ N__-Ն

ԱՌԱՆՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆՄԱՆ ՎԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԱՅՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԿ ՎԱՅՐԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՅՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասին և 70-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
 1. Սահմանել առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ պետական սահմանի անցման կետում տեղակայված ժամանման վայրից մինչև ժամանակավոր պահպանման վայր ապրանքների տեղափոխման, ինչպես նաև մաքսային սահմանին չտեղակայված ժամանակավոր պահպանման մեկ վայրից մաքսային սահմանին չտեղակայված ժամանակավոր պահպանման մեկ այլ վայր մաքսային հսկողության ներքո ապրանքների տեղափոխման կարգը և դեպքերը՝ համաձայն հավելվածի։
 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված դեպքերում առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ ապրանքները տեղափոխվում են հետևյալ դեպքերում՝
 1) ապրանքների հայտարարատուն հանդիսանում է երկրորդ տեսակի վկայական ունեցող լիազորված տնտեսական օպերատոր․
 2) անմաքս առևտրի խանութի տիրապետողի կողմից ապրանքների ժամանակավոր պահպանության նպատակով ապրանքները տեղափոխվում են միևնույն մաքսային հսկողության գոտու տարածքում գործող՝ անմաքս առևտրի խանութի տիրապետողի պահեստային տարածքների կամ առևտրի սրահների միջև․
 3) ապրանքները տեղափոխվում են միևնույն մաքսային մարմնի գործունեության տարածքում գործող՝ միմյանցից ոչ ավելի, քան 15 կմ հեռավորության վրա տեղակայված՝ ժամանման վայրի և ապրանքների ժամանակավոր պահպանման վայրի միջև կամ ոչ ավելի, քան միմյանցից 15 կմ հեռավորության վրա գտնվող և մաքսային սահմանին չտեղակայված՝ ապրանքների ժամանակավոր պահպանության վայրերի միջև։
 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ՎԱՐՉԱՊԵՏ                              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման

 

ԱՌԱՆՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆՄԱՆ ՎԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԱՅՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԿ ՎԱՅՐԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՉՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԵԿ ԱՅԼ ՎԱՅՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 88-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետին, 9-րդ կետին և 98-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան ապրանքների տեղափոխման կարգը՝ սույն որոշման երկրորդ կետով նախատեսված դեպքերում։
 2. Սույն կարգի 1-ին կետով նախատեսված դեպքերում ապրանքների ժամանակավոր պահպանության վայր տեղափոխման կամ ապրանքների ժամանակավոր պահպանության վայրի փոփոխության համար հայտարարատուն մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով սույն կարգին կից ձև N1-ին համապատասխան դիմում է ներկայացնում ժամանման մաքսային մարմնին կամ այն մաքսային մարմնին, որի գործունեության տարածքում է գտնվում ապրանքների ժամանակավոր պահպանության վայրը։
 3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումի մեջ ներառվում են՝
 1) դիմումատուի վերաբերյալ տեղեկություններ․
 2) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանած կամ ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների վերաբերյալ տեղեկություններ․
 3) ապրանքների ժամանակավոր պահպանության վայրի փոփոխության հիմնավորումները՝ Օրենսգրքի 98-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքում։
 4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումին կից ներկայացվում են ապրանքներն ուղեկցող այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել Օրենսգրքով սահմանված՝ ապրանքների ժամանման գործառնությունների իրականացման կամ ապրանքների ժամանակավոր պահպանության հանձնման ժամանակ։
 5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումը քննարկվում է մաքսային մարմնի կողմից և դիմումի ներկայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրվում է ապրանքների տեղափոխման թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն)՝ սույն կարգին կից ձև N2-ին համապատասխան կամ մերժվում է թույլտվության տրամադրումը՝ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հիմքերով։
 6. Մաքսային մարմնի կողմից թույլտվությունը տրամադրվում է Համակարգի միջոցով, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով և հաշվառվում է մաքսային մարմնում համապատասխան գրանցամատյանում։
 7. Թղթային եղանակով տրամադրվող թույլտվությունը կազմվում է երկու օրինակից, որոնցից մեկը տրամադրվում է դիմումատուին, իսկ երկրորդը պահպանվում է մաքսային մարմնում։
 8. Թույլտվության տրամադրումը մաքսային մարմնի կողմից մերժվում է, եթե դիմումատուն չի համապատասխանում սույն որոշման 2-րդ կետով նախատեսված անձանց կատեգորիաներին կամ պահպանված չեն սույն որոշման 2-րդ կետով նախատեսված պայմանները։
 9. Առանց «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ ապրանքների տեղափոխման նկատմամբ հսկողությունն իրականացնում է թույլտվությունը տրամադրած մաքսային մարմինը, իսկ ապրանքների տեղափոխումն իրականացվում է պարտադիր մաքսային ուղեկցմամբ կամ դրա անհրաժեշտության բացակայության դեպքում՝ Օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության իրականացումն ապահովող այլ միջոցների կիրառմամբ։
 10. Անկախ սույն որոշմամբ նախատեսված կարգավորումներից՝
 1) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում ապրանքների տեղափոխումը ժամանակավոր պահպանության վայրեր պետք է իրականացվի «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառմամբ, եթե լիազորված տնտեսական օպերատորի վկայականը կասեցվել է․
 2) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում ապրանքների տեղափոխումը ժամանակավոր պահպանության վայրեր պետք է իրականացվի «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառմամբ, եթե ռիսկերի կառավարման համակարգի կողմից տրված է այդպիսի ցուցում։
 11. Ժամանակավոր պահպանության նշանակման վայրեր ապրանքների տեղափոխման համար թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնի կողմից սահմանվում է ապրանքների փոխադրման ժամկետ՝ Օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված՝ ապրանքների տարանցման ժամկետի հաշվարկման դրույթներին համապատասխան։
 12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված՝ ապրանքների փոխադրման ժամկետի վերաբերյալ նշումը կատարվում է թույլտվությունը տրամադրած մարմնի կողմից՝ տրամադրվող թույլտվության մեջ։
 13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում ապրանքները Օրենսգրքով սահմանված կարգով պետք է տեղակայվեն ժամանակավոր պահպանության նշանակման վայրերում՝ Օրենսգրքով նախատեսված կարգով։
 14. Վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների առկայության դեպքում, որոնք խոչընդոտում են ապրանքների տեղափոխումը ժամանակավոր պահպանության նշանակման վայրեր, փոխադրողը պարտավոր է ապահովել ապրանքների և տրանսպորտային միջոցների պահպանվածությունը՝ Օրենսգրքով սահմանված կարգով։
 15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված հանգամանքների առկայության դեպքում փոխադրողը կամ ապրանքների նկատմամբ օգտագործման և (կամ) տնօրինման լիազորություններ ունեցող անձինք՝ այդպիսի հանգամանքների վերաբերյալ դրանց առաջացման պահից 1 ժամվա ընթացքում Համակարգի միջոցով, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով ծանուցում են թույլտվությունը տրամադրած մաքսային մարմնին, որը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները՝
 1) ծանուցումը ներկայացրած անձի անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները․
 2) ապրանքների տեղափոխման համար տրամադրված թույլտվության գրանցման համարը․
 3) այն հանգամանքների նկարագրությունը, որոնց առկայությամբ պայմանավորված՝ հնարավոր չէ ապրանքների տեղափոխումը ժամանակավոր պահպանության նշանակման վայրեր․
 4) ապրանքների և տրանսպորտային միջոցի գտնվելու վայրը․
 5) ապրանքների նկատմամբ բեռնային գործողությունների իրականացման անհրաժեշտության առկայության վերաբերյալ տեղեկատվություն․
 6) այն ժամկետը, որի ընթացքում ապրանքները կարող են տեղափոխվել ժամանակավոր պահպանության նշանակման վայրեր։
 16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը մաքսային մարմնի աշխատանքային 1 ժամվա ընթացքում սահմանում է ապրանքների տեղափոխման նոր ժամկետ՝ դրա վերաբերյալ համապատասխան նշում կատարելով Համակարգում, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով տեղեկացնելով ծանուցումը ներկայացրած անձին։
 17. Այն դեպքում, երբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված հանգամանքների առկայությամբ պայմանավորված՝ ապրանքները չեն կարող տեղափոխվել ժամանակավոր պահպանության նշանակման վայր, ապա դրա վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է սույն կարգի 15-րդ կետով նախատեսված ծանուցմամբ, որի պարագայում մաքսային մարմինը սույն կարգի 16-րդ կետով նախատեսված տեղեկատվության հետ մեկտեղ սահմանում է նաև ապրանքների ժամանակավոր պահպանության նոր նշանակման վայր և փոխադրման ժամկետ, որի մասին Համակարգի միջոցով, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով տեղեկացնում է ծանուցումը ներկայացրած անձին։
 18. Այն դեպքում, երբ ապրանքները չեն կարող տեղափոխվել ժամանակավոր պահպանության նշանակման վայր՝ դրանց ամբողջությամբ կամ մասնակի ոչնչացման արդյունքում, ապա սույն կարգի 16-րդ կետով նախատեսված ժամկետում մաքսային մարմնի կողմից ապահովվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձանց ներկայությունը սույն կարգի 14-րդ կետով նախատեսված հանգամանքների առաջացման վայրում՝ Օրենսգրքով նախատեսված գործառնությունների իրականացման նպատակով։
 19. Սույն կարգով նախատեսված դեպքերում ապրանքների՝ ժամանակավոր պահպանության նշանակման վայրեր հասցվելուց հետո դրանք հաշվառվում են Համակարգում, իսկ մինչև Համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային կամ թղթային եղանակով՝ համապատասխան գրանցամատյանում հաշվառման միջոցով։


Ձև N1

ԴԻՄՈՒՄ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ապրանքների նկատմամբ օգտագործման և (կամ) տնօրինման լիազորություններ ունեցող անձի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները․
_________________________________________________________________________________

2. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանած կամ ժամանակավոր պահպանության հանձնված ապրանքների վերաբերյալ տեղեկություններ.
N Ապրանքի անվանումը Չափման միավորը Քանակը Ժամանման մաքսային գործառնությունների իրականացման կամ ժամանակավոր պահպանության հանձնման ժամանակ տրամադրված փաստաթղթերի համարները
1.
2.

4. Ապրանքների ժամանակավոր պահպանության վայրի փոփոխության պատճառների վերաբերյալ տեղեկատվություն (Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 98-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքում)
_________________________________________________________________________________

5․ Ապրանքների ժամանակավոր պահպանության այն վայրի անվանումն ու գտնվելու հասցեն, որտեղ պետք է փոխադրվեն ապրանքները
_________________________________________________________________________________

Դիմումատուի (լիազորված անձի)՝

______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)

 



Ձև N2

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N «_________________________»/«___________»/«_______________»
(մաքսային մարմնի ծածկագիր) (ամսաթիվ) (գրանցման համար)

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ապրանքների նկատմամբ օգտագործման և (կամ) տնօրինման լիազորություններ ունեցող անձի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում՝ անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները․
_________________________________________________________________________________

2. Թույլտվության ստացման համար ներկայացված դիմումի ամսաթիվն ու համարը _________________________________________________________________________________

3. Այն ապրանքների վերաբերյալ տեղեկությունները, որոնք ենթակա են փոխադրման ժամանակավոր պահպանման վայր
N Ապրանքի անվանումը Չափման միավորը Քանակը Ժամանման մաքսային գործառնությունների իրականացման կամ ժամանակավոր պահպանության հանձնման ժամանակ տրամադրված փաստաթղթերի համարները
1.
2.

4․ Ժամանակավոր պահպանության նշանակման վայր ապրանքների փոխադրման ժամկետը
_________________________________________________________________________________

5․ Ժամանակավոր պահպանության նշանակման վայրի անվանումն ու գտնվելու հասցեն
_________________________________________________________________________________

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝

______________________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)

  • Քննարկվել է

    08.08.2023 - 23.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1827

Տպել