Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Արսեն Մխոյան 12.12.2017 18:00:47 Հայաստանում բանկերը՝ վարկեր են տալիս գույքի գրավադրմամբ ու առանց խորը ուսումնասիրելու թե արդյոք՝ իրենց հաճախորդը ճիշտ է ներկայացրել գրավադրման պատճառներյ։ Դրա համար բոլորը բանկի տակ են հողամասը բանկ են դրել գյուղատնտեսական նպատակով ու գնել են opel astra և չեն կարողանում վճարել բանկերի գումարները՝ այդ իսկ պատճառով ես կողմ եմ գործող օրենքին՝ որովհետև այն դժվարեցնում է գրավադրման գործնթացը։ Նախ պետք է խստացնել գրավադրման գործնթացը։ Գրավը պետք է բուժի բիզնեսին Այլ ոչ թե մարդուն գցի աղքատության մեջ։ Չի ընդունվել Նախագծով հնարավորություն է տրվում հողամասը ձեռք բերողի կողմից հողամասի կադաստրային արժեքը վճարել տարաժամկետ կարգով, եթե դրա կադաստրային արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը, իսկ համայնքի գրավի իրավունքը միջոց է համայնքի հանդեպ հողամասը ձեռք բերողի ունեցած դրամական պարտավորության կատարման ապահովման համար: Միաժամանակ, գտնում ենք, որ նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա բիզնես միջավայրի վրա: