ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 14-ի «Նախադպրոցականհաստատություններ սաների ընդունելության կարգը սահմանելու մասին» 76-Ն հրամանի հավելվածի՝
- 7-րդ կետում «սեպտեմբերի 1-ից» բառերից հետո լրացնել «և ավարտվում է օգոստոսի 31-ին:» բառերով.
- 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10․ Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է.
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաներին.
2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաներին.
3) զոհված զինծառայողի երեխային, քրոջը, եղբորը.
4) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին.
5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաներին.
6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին.
7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաներին.
8) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաներին:».
- 16-րդ կետից հետո լրացնել նոր՝ 16.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«սույն կարգով սահմանված առաջնահերթությունների իրավունքից օգտվելու համար հերթագրումն իրականացվում է մինչև տվյալ օրացուցային տարվա մարտի 1-ը:»
- 24-րդ կետում «օգոստոսի 20-ից մինչև 30-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը» բառերով:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: