Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Էլեոնորա Հովհաննիսյան 09.08.2023 17:11:44 Բարև Ձեզ։Բնակավայրերից հեռու գտնվող դպրոցում աշխատող ուսուցիչների երեխաներին ևս հնարավորություն տվեք օգտվելու տրանսպորտի համար հատկացվող գումարից(ովքեր սովորում են նույն դպրոցում,որտեղ աշխատում է ծնողը)։ Ձեր առաջարկն այս պահին չի կարող քննարկվել: Կարգով տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում տրվում է միայն այն դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի (հաշվի առնելով նաև լեզվային առանձնահատկությունները, ինչպես նաև ավագ դպրոցներում հոսքային և ենթահոսքային կրթության առկայությունը) բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում:
2 <<Բերքաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ 09.08.2023 19:04:27 Խնդրում եմ հաշվի առնել նաև այն դպրոցների տնօրենների , ովքեր այլ բնակավայրերից են։ Եթե տնօրենը դասավանդում է, ապա 8 ժամից ավելի չի կարող ունենալ։ Դա հաստատ 0,5 հաստիք չի։ Սակայն զինղեկների և այլ մանկավարժական աշխատողների նման տնօրեններն էլ պետք է ստանան փոխհատուցում.չէ,որ նրանք էլ են երթուղայիններից օգտվում։ Խնդրում եմ առաջարկությունը հաշվի առնել։ Ընդունվել է ի գիտություն: Հետագայում կդիտարկվի:
3 Աստղիկ Մխիթարյան 09.08.2023 19:33:40 Խնդրում եմ օրենքում մտցնել նաև կետ այն մեծաքանակ ուսուցիչների համար, որոնք ապրում են մարզային քաղաքներում, սակայն հանգամանքների բերումով աշխատում են Երևանի դպրոցներում։ Նրանց ևս պետք է ուշադրություն դարձնել, այլապես ստացած խղճուկ աշխատավարձի կեսը գնում է որպես ճանապարհածախս։ Հուսով եմ՝ առաջարկս կընդունվի։ Տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև գործուղվող ուսուցիչների ծախսերի փոխհատուցումն իրականացվում է հենց մարզերի, առավելապես՝ գյուղական բնակավայրերի դպրոցների թափուր հաստիքների համալրման նպատակով:
4 Մարինե Ավետիսյան 10.08.2023 08:46:50 Բարև Ձեզ։ Նախ շնորհակալ եմ հեղինակին(ներին) նախագծի համար։ Հանդես կգամ նմանատիպ մի առաջարկով. Հարգելի' հեղինակ(ներ),նախագծում կարելի է << 0.5 և ավել հաստիքային դրույքով>> մասը ուղղակի հանել և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում տրամադրել իրենց բնակավայրից 5կմ և ավելի հեռավորության վրա աշխատող նախագծում թվարկված բոլոր աշխատողներին։ Չեմ հասկանում տրամաբանությունը։ 5կմ֊ից ավել ճանապարհ անցնող ուսուցիչը,ով ունի 0.5֊ից պակաս հաստիքային դրույք և ստանում է ավելի քիչ աշխատավարձ,չպիտի՞ ստանա տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում։Հարգելինե'րս,չե՞ք կարծում,որ դա կարող է ևս մեկ պատճառ հանդիսանալ,որ տվյալ ուսուցիչը թողնի դպրոցը(ևս մի քանի ուսուցիչ դուրս գան աշխատանքից),իսկ դպրոցը քիչ ժամերի հաար այլ ուսուցիչ չկարողանա գտնել։ Խնդրում եմ վերանայել և հնարավորության դեպքում փոփոխել նախագծի` ինձ համար մտահոգիչ այդ հատվածը։ Հարգանքներով` Մ. Ավետիսյան։ Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն: 0.5֊ից պակաս հաստիքային դրույք ունեցող ուսուցիչների համար տրանսպորտային ծախս նախատեսելը նպատակահարմար չէ: Նման հաստիքները կարող են համալրվել գործուղվող ուսուցչով:
5 Մամիկոն Աբգարյան 10.08.2023 16:40:55 Միանշանակ ողջունելի է կառավարության մոտեցումը՝ տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման վերաբերյալ: Մի փոքր հաշվարկ կատարելիս՝ ասենք աշխատողը իր անձնական օգտագործման ավտոմեքենայով 80 կմ (հաշվարկված երկու ուղղությամբ) հեռավորության վրա աշխատանքի գնալիս մեքենայի վառելիքի նվազագույնը ծախսը կկազմի 1100դրամ: 13-22 ախատանքային օրերի համար. 14300-24200 դրամ: Իսկ 150 կմ (հաշվարկված երկու ուղղությամբ) համար այն կկազմի 26000-44000 դրամ: Առաջնորդվելով նման հաշվարկի մեթոդաբանությունից՝ առաջարկում եմ որոշման նախագծի 7-րդ կետով նախատեսված ամսական փոխհատուցման առավելագույն չափը սահմանել մինչև 35000 դրամ: Չի ընդունվել: Կառավարությունը չի կարող տրանսպորտային ծախսի փոխհատուցում նախատեսել անձնական մեքենաների համար:
6 Մամիկոն Աբգարյան 12.08.2023 21:19:29 Իմ կողմից առաջարկվող նախորդ գրառումս ամենևին էլ անձնական մեքենաների համար փոխատուցման մասին չէ: Այն պարզ ու հստակ մոնիթորինգ է իրական պատկեր ունենալու համար: Եթե դա հանենք, ապա կմնա առաջարկ հետևյալ մեկնաբանությամբ՝ որոշման նախագծի 7-րդ կետով նախատեսված ամսական փոխհատուցման առավելագույն չափը սահմանել մինչև 35000 դրամ: Շնորհակալություն ուշադրության համար: Նախագծի 7-րդ կետով նախատեսված ամսական փոխհատուցման առավելագույն չափը սահմանվել է մասնագետների կողմից կատարված հաշվարկի հիման վրա: Մինչ այժմ փոխհատուցումը տրամադրվել է նույն սկզբունքով և որևէ խնդիր չի առաջացել:
7 Varsenik Kalashyan 10.08.2023 19:19:53 Շնորհակալություն նախագծի համար։ Նախ համամիտ եմ վերը թվարված մտքերի հետ։Մի դիտարկում միայն,տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը ուսուցիչներին տրամադրել մինչև հունիսի 30֊ը,քանի որ ուսուցիչներն արձակուրդ են գնում հուլիսից ,իսկ մինչ այդ աշխատանքի են։ Հուսամ ատաջաչկս կընդունվի։ Նախապես շնորհակալություն։ Ընդունվել է ի գիտություն: Լրացուցիչ կքննարկվի:
8 Anush Mkhitaryan 17.08.2023 19:19:10 նախագիծը հրաշալի աջակցություն է ուսուցիչներին և ծնողներին։ Առաջարկս հետևյալն է․ շատ գյուղերում ավտոբուսներ կան , բայց չեն համապատասխանում աշխատանքային ժամերին , այսինքն, առավոտյան տվյալ ուղղությամբ դեպի դպրոց գնացող ավտոբուս չկա և աշխատանքից վերադառնալիս նույնպես հակառակ ուղղությամբ ավտոբուս չկա, խնդրում եմ 5-րդ կետում շտկումներ կատարել այս մասով։Մարզպետարանները գիտեն բայց չեն կարողանում օրենքով ամրագրել, փաստացի ուսուցիչը տաքսիով է աշխատանքի գնում, իսկ ստանում է ավտոբուսի գումար։ Հուսով եմ առաջարկս կընդունվի։ շնորհակալություն Խնդրի կարգավորման համար առաջարկում եմ պաշտոնապես գրել նախարարությանը՝ նշելով կոնկրետ բնակավայրը և երթևեկի ժամերը:
9 Anush Mkhitaryan 17.08.2023 19:21:06 Նախորդ առաջարկիս վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, կարող եմ փաստեր և տեղեկություն տրամադրել Համապատասխան փաստերն ու տեղեկատվությունն անհրաժեշտ է պաշտոնապես ներկայացնել նախարարությանը: