ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
-
5 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Տեսչական բարեփոխումների գործընթացի արդյունքում նախարարությունների մաս կազմող տեսչությունները առանձնացվել են և դեռևս 2018 թվականի մարտի 23-ին ընդունված՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներով առողջապահական և աշխատանքի, բնապահպանության և ընդերքի, կրթության, շուկայի վերահսկողության, սննդամթերքի անվտանգության և քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինները սահմանվել են որպես կառավարությանը ենթակա մարմիններ: Ընդ որում, տվյալ իրավիճակը ստեղծվել է փուլային բարեփոխումների ընթացքում: Այսպես, 1-ին փուլում նախարարությունների աշխատակազմերում գործող տեսչությունները, որ հիմնականում ունեին պետական մարմնի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ, օրենքի ուժով ձեռք են բերել որոշակի գործառնական անկախություն՝ պահպանելով իրենց տեղը որպես տվյալ պետական մարմինների համակարգում գործող միավոր: Բարեփոխումների 2-րդ փուլում է միայն, որ վերահսկողությունը քաղաքականությունից վերջնական տարանջատելու նպատակով պայմանավորված տեսչական մարմինները ստացել են առանձին պետական մարմինների կարգավիճակ:
Վերոգրյալ փոփոխություններով պայմանավորված՝ վերջիններիս, իրենց կանոնադրությունների հիման վրա, վերապահվել է համապատասխան ոլորտներում վերահսկողություն /այդ թվում՝ ստուգում/ իրականացնելու լիազորություն, իսկ «Տեսչական մարմինների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվել է, որ համապատասխան բնագավառում տեսչական մարմնի ստեղծումից հետո տվյալ բնագավառում վերահսկողություն իրականացնող այլ մարմին գործել չի կարող: Վերոգրյալ մոտեցման, այն է՝ քաղաքականության մշակման և վերահսկողական գործառույթների տարանջատման հիմքում դրվել է այն տրամաբանությունը, որ այդ կերպ հնարավորինս կբացառվի շահերի բախումը, երբ տեսչությունն օգտագործվում էր որպես քաղաքականության մշակողի «մահակ», չնայած քաղաքականության մշակողը և վերահսկողը պետական շահի տեսանկյունից ունեին տրամագծորեն հակառակ խնդիրներ: Առկա էին նաև դեպքեր, երբ տեսչությունը ստիպված էր վերահսկողության ընթացքում «բախվել» նույն նախարարության կազմում գործող այլ ստորաբաժանումների կամ հիմնարկների: Վերահսկողություն իրականացնող մարմնի անկախացումը քաղաքականության մշակումից էականորեն նվազեցրել է նաև կոռուպցիոն ռիսկերը, և միտված է բարձրացնելու համապատասխան ոլորտում գործող կարգավորումների արդյունավետությունը:
Բարեփոխումների արդյունքում հստակորեն տարանջատվեցին քաղականությունը մշակող (նախարարություններ) և վերահսկողություն իրակնացնող (տեսչական մարմինների) մարմինների լիազորությունները։ Այս համատեքստում քաղականությունը մշակող մարմիններն են նաև իրականացնում թույլտվական ընթացակարգ ենթադրող գործընթացները և համապատասխան իրավունք վերապահող վարչական ակտերի ընդունումը։
Վերոգրյալի համատեքստում հարկ է նշել, որ սննդամթերքի, անվտանգությանն առնչվող հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին վերապահված են իրենց բնույթով քաղաքականության մշակման տարրեր պարունակող, ինչպես նաև թույլտվական ընթացակարգ ենթադրող լիազորություններ /այդ թվում՝ ծառայությունների մատուցում/, ինչի արդյունքում ստացվում է, որ տեսչական մարմինը միաժամանակ լիազորված է թե քաղաքականության մշակման, թե թույլտվության տրամադրման, թե օրենսդրությամբ դրա նկատմամբ վերահսկողության իրականացման լիազորություններով, ինչը գործնականում շահերի բախում է առաջացնում՝ նվազեցնելով վերահսկողության իրականացման արդյունավետությունը։
- Առաջարկվող կագավորումների բնույթը․
Նախագծով առաջարկվում է համապատասխան օրենքերում կատարել փոփոխություններ՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայումս քաղաքականության մշակումը, ինչպես նաև տրամադրվող ծառայությունները, մասնավորապես՝ թույլտական փաստաթղթերի տրամադրման լիազորությունը վերապահելով քաղաքականություն մշակող մարմնին՝ Էկոնոմիկայի նախարարությանը, որի արդյունքում գործնականում կբացառվի շահերի բախումը, ինչպես նաև կապահովվի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունավետությունը, մասնավորապես․
Օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է հետևյալը․
Քաղաքականություն մշակող լիազոր մարմնին՝ Էկոնոմիկայի նախարարությանը վերապահել ներկայումս տեսչական մարմնին վերապահված հետևյալ գործառույթները․
- Կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցումը և ռեեստրի վարումը.
- Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրների վարումը.
- Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների գրանցումը.
- Հայաստանի Հանրապետությունում կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորների գրանցումը.
- անասնաբուժական դեղամիջոցների բույսերի պաշտպանության միջոցների, պեստիցիդների և, ագրոքիմիկատների պետական գրանցումը.
- հաշվառված գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում և տեղեկատվական բազայի վարումը.
- պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն, բուսասանիտարական անձնագրի տրամադրոմը.
- կենդանական ծագման սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների գործունեության եզրակացությունն տրամադրումը.
- կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության եզրակացության տրամադրումը.
- Կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման թույլտվության տրամադրումը.
- ուսումնական, գիտահետազոտական, արդյունաբերական կազմակերպություններին տրամադրում է փորձարկումների նպատակով կենդանիների օգտագործման թույլտվության տրամադրումը.
- սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում ուղեկցող փաստաթղթերի, այդ թվում՝ անվտանգության սերտիֆիկատների, հավաստագրերի և համապատասխանության տեղեկանքի տրամադրման էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը ստեղծումը և վարումը, այդ համակարգում գրանցվելու նպատակով մուտքի ծածկագիր տրամադրումը.
- սանիտարական անձնագիր տրամադրումը՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար.
- Օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներին առնչվող սերտիֆիկատների և հավաստագրերի համաձայնեցումը և փոխճանաչումը.
- Անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության և պիտակի ձևի հաստատումը.
- Անասնաբուժական գործունեություն իրականացնող անձանց կողմից վարվող գրանցամատյանների ձևի հաստատումը.
- Կենդանիների անասնաբուժական անձնագրի ձևի և լրացնելու կարգի հաստատումը.
- Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կանխարգելման մեթոդական ուղեցույցների սահմանումը՝ հանելով նաև հրահանգների վերաբերյալ դրույթը, քանի որ նախկինում այն հանդիսանում էր տեսչական մարմնի գործառույթ.
- Գյուղատնտեսական կենդանիների համարակալումը և հաշվառված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակումը և տեղեկատվական շտեմարանի վարումը.
- Անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա գործունեությամբ զբաղվող` անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող և արտահանող, կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի և մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առևտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում, դրանց գործառնությունների և դրանց իրականացման տարածքների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում և տեղեկատվական շտեմարանի վարումը.
- Կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների կողմից կատարվող գործողությունների գրանցումը և տվյալների բազայի վարումը.
- Կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության համար եզրակացության տրամադրումը.
- Բուսասանիտարական անձնագրի ձևի և տրամադրման կարգի հաստատումը.
- Բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգի, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերի հաստատումը.
- Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի եզրակացության և ներկայացվող փաստաթղթերի ձևերի հաստատումը.
- Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցումը՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ընդ որում լրացվում են դրույթներ առ այն, որ Հանձնաժողովի աշխատակարգը, եզրակացության տրամադրման և անդամների նշանակման կարգը սահմանում է Կառավարությունը, Հանձնաժողովի անդամներին նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը.
- Բուսասանիտարիայի ոլորտում բույսեր, բուսական արտադրանք, կարգավորվող առարկաներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ արտադրող, իրացնող, փոխադրող, ներմուծող, արտահանող, վերամշակող, պահեստավորող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառումը՝ հաշվառման էլեկտրոնային համակարգում գրանցման և բուսասանիտարական հաշվառման վկայական տրամադրելու միջոցով, ընդ որում լրացվում են նաև դրույթներ առ այն, որ Լիազոր մարմինը պետք է ապահովի հաշվառման էլեկտրոնային համակարգի հասանելիությունը տեսչական մարմնին:
Միաժամանակ, Նախագծերով առաջարկվում է կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորին գործունեության եզրակացություն տրամադրելու համար գանձվող վճարը սահմանել որպես պետական տուրք՝ ուժը կորցրած ճանաչելով համապատասխանաբար նշված վճարը սննդի շղթայի օպերատորի կողմից գործունեության եզրակացություն ստանալու վերաբերյալ դիմում ներկայացնելուց առաջ պետական բյուջե փոխանցելու վերաբերյալ դրույթը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորներին գործունեության եզրակացություն տալու համար սահմանվում է պետական տուրք՝ բազային տուրքի հնգապատիկի չափով՝ ներկայումս նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գանձվող վճարի փոխարեն:
Բացի այդ, Նախագծերի փաթեթով նախատեսվում է նաև փոփոխություն կատարել սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության ձևերում, մասնավորապես՝ ուժը կորցրած ճանաչել աուդիտը և սահմանային պետական վերահսկողությունը, որպես վերահսկողության ձևեր:
Ինչ վերաբերվում է սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացում թույտվությունների տրամադրմանն, ապա նախագծերով սահմանված իրավակարգավորումների համաձայն դրանք տրամադրելու է քաղաքականություն մշակող մարմինը:
Միևնույն ժամանակ, նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով նախատեսված
ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում մաքսային գործառնությունների իրականացման համար։
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ հստակ կտարանջատվեն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, կերի և բուսասանիտարիայի ոլորտներում քաղաքականության մշակման, թույլտվական փաստաթղթերի տրամադրման և վերահսկողության իրականացման գործառույթները և դրանք իրականացնող մարմինները, ինչի արդյունքում գործնականում կբացառվի շահերի բախումը և կապահովվի վերահսկողության իրականացման արդյունավետությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
- Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա կատարել փոփոխություններ մի շարք ՀՀ կառավարության որոշումներում։
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունումը կառաջացնի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում։
-
Քննարկվել է
04.08.2023 - 20.08.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 2592
Տպել