Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

 

«Կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ3» կետից և վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 571-Ա որոշման հավելվածի 8-րդ կետից։

  • Քննարկվել է

    04.08.2023 - 27.08.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Մշակութային, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4115

Տպել

Առաջարկներ`

Շուշանիկ Գասպարյան

10.08.2023

Գտնում եմ, որ կրկեսում կենդանիներով համարները ոտնահարում են կենդանիների բնության մեջ ազատ տեղաշարժվելու և իրենց կենսակերպը պահպանելուն: Չնայած համարները բոլորին գայթակղում են: Առաջարկում եմ կրկեսում համարներ ունենան այն կենդանիները, որոնք մարդու հետ կարող են հաղորդակցվեն և վարժանքները պարզապես կենդանիներին օգուտ կլինի, ոչ թե վայրագ ձևերով ծեծելով կամ սոված պահելով: Ցանկալի կլինի ապահովել կենդանիների բնական պայմաններ:

Գևորգ Նազարյան

04.08.2023

Միանգամից գրեիք բոլոր տեսակի կենդանիների օգտագործումն արգելվում է, ցանկի իմաստը ո՞րն է։ Կարծում եմ անհրաժեշտ է դիտարկել միջազգային խելամիտ փորձը։ Կան այնպիսի տեսակներ, որոնց օգտագործումը որևէ վնաս չի պարունակում։ Օրինակ, առաջարկում եմ ցանկից հանել հետևյալ տեսակները՝ - գիբոններ, օրանգուտաններ, շիմպանզեներ, գորիլաներ և բոլոր այլ պրիմատներ, - զեբրներ, ձիեր, - ցուլեր, այծեր, - սագեր, բադեր, կարապներ և բոլոր այլ սագանմաններ, - ագրավներ, սոխակներ և բոլոր այլ ճնճղուկանմաններ, - կակադուներ, առաներ և բոլոր այլ թութականմաններ, - պիթոներ, անակոնդաներ։ Բացի այդ, որոշման մեջ անհրաժեշտ է ավելացնել, որ արգելվում է Միջազգային և ՀՀ կարմիր գրքերում ընդգրկված բոլոր տեսակների կենդանիների օգտագործումը կրկեսում։

Տեսնել ավելին