Անահիտ Խոսրովյան
19.08.2023
Խնդրում եմ ուշադրություն դարձնել 2-րդ բաժնի 7-րդ և 8-րդ կետերին,դրանք կրկնվում են:
4 - Կողմ
0 - Դեմ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հոկտեմբերի 13-ի N 38-Ն հրամանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023-2024 ուսումնական տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում ներդրվելու է Հանրակրթության պետական չափորոշիչը (այսուհետ՝ ՀՊՉ), որի շրջանակներում ցածր առաջադիմություն ունեցող սովորողները ծրագրային բացը լրացնելու են երկարօրյա պարապմունքների միջոցով:
Հաստատությունում երկարօրյա խմբերը կազմակերպվելու են նաև ՀՊՉ-ի ներդրման շրջանակներում ցածր առաջադիմություն ունեցողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով:
Սույն փոփոխությամբ կսահմանվեն կրթական տարբեր աստիճաններում սովորողների երկարօրյա խմբերում ընդգրկվածության, ինչպես նաև երկարօրյա պարապմունքն ավարտելու դեպքերը: Ներկայում գործող կարգով ձևավորվող երկարօրյայի տեսակները պահպանվելու են ուսումնական հաստատություններում, սակայն դրանք չեն կարող լինել նույն խմբերն այն երկարօրյա խմբերի հետ, որոնք ուղղված են ՀՊՉ ներդրված դասարանների՝ ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովմանը:
Պետական միոցների հաշվին իրականացվող՝ ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովման համար երկարօրյայի կազմակերպման համար բյուջեում նախատեսված է ֆինանսավորում, որը տրամադրվելու է դպրոցներին՝ ընդհանուր ֆինանսավորման ժամանակ:
Սովորողների նվազագույն թիվը խմբերում սահմանվում է 1 սովորող՝ հաշվի առնելով, որ փոքր համակազմ ունեցող դպրոցներում 1 սովորողն էլ հնարավորություն ունենա ըստ անհրաժեշտության ընդգրկվելու երկարօրյա պարապմունքներում:
Քննարկվել է
03.08.2023 - 19.08.2023
Տեսակ
Հրաման Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2045
Տպել19.08.2023
Խնդրում եմ ուշադրություն դարձնել 2-րդ բաժնի 7-րդ և 8-րդ կետերին,դրանք կրկնվում են:
10.08.2023
Սույն նախագիծը գովելի է, քանզի թույլ և դասանյութի յուրացումը չապահովող աշակերտը կամ աշակերտները հնարավորություն կստանան լրացուցիչ պարապմունքների շնորհիվ դասապրոցեսի ժամանակ լինել մրցակցային հարթակում, սակայն անհրաժեշտ եմ համարում նախագծում հստակեցված տեսնել, թե ինչպես են ընթանալու արտաժամյա պարապմունքների վերահսկողության մեխանիզմները և բավարար արդյունք չապահովելու դեպքում ինչ քայլեր են նախատեսվելու: Կարծում եմ, սա կարևոր նկատառում է:
09.08.2023
Կարծում եմ, երկարօրյա պարապմունքները նոր ՀՊՉ֊ի ներդրման պայմաններում հետ մնացող աշակերտների համար արդյունավետ է անդրադառնալու աշակերտի համար, քանզի դասարանում տարբեր անհատական և հոգեբանական առանձնահատկություններ ունեցող երեխաներ են սովորում, հետևաբար նոր նյութը նույն կերպ չի ընկալվում, իսկ չընկալված նյութ լսելու իմաստ աշակերտը չի գտնում՝ սկսելով շեղվել բուն դասից, ավելին, երբեմն խանգարելով դասը, իսկ ուսուցիչը ֆիզիկապես չի կարող անհատական աշխատանք տանել յուրաքանչյուրի հետ։ Սովորելով երկարօրյա խմբերում՝ նախևառաջ, աշակերտը հնարավորություն է ունենում լրացնել բաց թողնված , չյուրացված գիտելիքը, դասերին սկսում է առավել զգոն լինել, որպեսզի այլևս կարիք չունենա լրացուցիչ պարապմունքների, իսկ ուսուցչին հնարավորություն կտա դասարանում առավել արդյունավետ աշխատել և ստանալ նաև հավելյալ աշխատավարձ։ Առաջարկում եմ սահմանել երկարօրյա պարապմունքների որոշակի ժամանակացույց, անցկացնել լրացուցիչ քննություն նաև նման խմբերում ընդգրկված աշակերտների համար, որպեսզի և ուսուցչի, և աշակերտի կատարած աշխատանքը լինի տեսանելի և վերահսկելի։