Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տարածքում մասնավոր հատվածի ներդրումների խրախուսմամբ, դրանց համար բարենպաստ պայմանների ստեղծմամբ, մասնավորապես օժանդակել մասնավոր հատվածին, իր կողմից իրականացվող ներդրումային ծրագրի համար անհրաժեշտ պետական գույքի  նվիրատվության եղանակով տրամադրումը:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշմամբ հաստատվել է՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը, որով սահմանվել է պետական գույքի նվիրաբերության սուբյեկտների շրջանակը և նվիրատվության տրամադրման պայմանները։ Չնայած վերջին տարիներին ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման աճող տեմպերին, շարունակում է ներդրումային միջավայրի գրավիչ լինելու տեսանկյունից մնալ ցածր։ ՀՀ կառավարությունը, կարևորություն տալով ներդրումային միջավայրի բարելավմանը և կառավարման համակարգի զարգացմանը և կատարելագործմանը, նպատակ ունի պետության կողմից անհրաժեշտ գույքի տրամադրման միջոցով ներգրավել նոր ներդրումներ։

Մասնավոր հատվածի ներդրումների խրախուսումը՝ դրանց համար ստեղծելով բարենպաստ պայմաններ, մասնավորապես օժանդակել մասնավոր հատվածին, իր կողմից իրականացվող ներդրումային ծրագրի համար անհրաժեշտ պետական գույքի (շենք, շինություն և շարժական գույքի)  նվիրաբերության եղանակով անհատույց, սեփականության իրավունքով տրամադրմամբ: Նպատակներից է նաև պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը։

Գործող որոշման մեջ կատարվել է համապատասխան փոփոխություններ և լրացումներ մասնավորապես, առաջարկվում է պետական սեփականություն համարվող գույքը նվիրաբերության սուբյեկտների ցանկը լարացնել նաև պետական գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնող այլ կազմակերպություններին, որոնց կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից։

Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 18.07.2023թ. նիստի N ԿԱ/215-2023 արձանագրության 7.1 կետի համաձայն  լրացում է կատարվել որոշման հաստատված կարգում, այն լրացվել է հետևյալ բովանդակությամբ նոր 10.1 կետով «10.1. Պետական գույքը առանց հանրօգուտ  ծրագրի և առանց գնահատման տրվում է նվիրաբերության նվիրաբերության սուբյեկտ համարվող համայնքներին, եթե այն՝

1) օգտագործվելու է տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համապատասխանող ծրագրի իրականացման համար.

2) ապահովելու է համայնքի պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացումը:»։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է ներդրումների ներգրավման միջոցով պետական սեփականություն համարվող գույքը դնել տնտեսական շրջանառության մեջ, որի արդյունքում կբարձրանա պետական գույքի օգտագործման արդյունավետությունը։

Միևնույն ժամանակ առաջարկվում են որոշակի շտկումներ կատարել որոշման մեջ, մասնավորապես համապատասխան փոփոխություններ են կատարվել պետական կառավարման մարմնի անվանման մեջ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը փոխարինվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեով, իսկ վարչությունը՝ Կոմիտեով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով։

Ակնկալվող արդյունքը

           Իրավական ակտի ընդունման դեպքում՝ կխրախուսվեն մասնավոր հատվածի կողմից ներդրումների ներգրավումը, որի արդյունքում ներդրումային ծրագրերի շնորհիվ պետական սեփականություն համարվող գույքը կդրվի տնտեսական շրջանառության մեջ։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Ն որոշման հանձնառություններից։

  • Քննարկվել է

    03.08.2023 - 24.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի նվիրատվություն և նվիրաբերություն

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2158

Տպել