Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»  ՀՀ օրենքի 47.2 հոդվածի պահանջների կատարման, Վարչապետի 24.07.2023թ. թիվ 02/11.2/25409-2023 հանձնարարականի և Պետական եկամուտների կոմիտեի կողմից դրսևորած նոր դիրքորոշման հետ կապված լրացումների ու փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         «Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը և բժշկական արտադրատեսակների ներմուծման նպատակով իրականացվող փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը սահմանված կարգով շրջանառվել է շահագրգիռ գերատեսչություններում, ստացվել են գերատեսչությունների, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի դիտողություններն ու առաջարկությունները, որոնք հաշվի են առնվել և 2023թ.մարտի 30-ին ընդունվել է Կառավարության թիվ 429-Ն որոշումը (այսուհետ` Որոշում): Որոշումը կիրարկելուց առաջ Պետական եկամուտների կոմիտեի կողմից նկատվել են կիրառման տեսանկյունից որոշ խնդիրներ և 30.11.2022թ. թիվ 01/3-2/86643-2022 գրությամբ ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել նոր դիրքորոշում՝ որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտության վերաբերյալ: Վարչապետի 2023 թվականի հուլիսի 12-ի թիվ 02/11.2/23928-2023 հանձնարարականի համաձայն Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է Պետական եկամուտների կոմիտեի և Առողջապահության նախարարության համապատասխան աշխատակիցների համատեղ քննարկում, որի արդյունքում էլ իրականացվել՝ Որոշման մեջ փոփոխությունների և լրացումների նախագծի մշակում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծի մշակումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

        Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է դրույթների հստակեցման միջոցով Որոշման կիրարկման ապահովում

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

      Նախագծի ընդունմամբ 2023 թվականի պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:

  • Քննարկվել է

    31.07.2023 - 15.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3211

Տպել