Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2023 թվականի N       -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

      Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է .

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի §Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին¦ N 1132-Ն որոշման 1-ին հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

      1) 4-րդ կետում «անվանացուցակների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև իգական սեռի քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու վերաբերյալ ներկայացված դիմումների» բառերը.

      2) 5-րդ կետի 6-րդ ենթակետում «ունեցողներ» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիներ» բառերը.

      3) 7-րդ կետի՝

      ա. 2-րդ ենթակետում «սեպտեմբերի 10-ը» բառերից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ մինչև հոկտեմբերի 10-ը» բառերը.

      բ. 3-րդ ենթակետում «սեպտեմբերի 15-ը» բառերից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ մինչև հոկտեմբերի 15-ը» բառերը.

     գ. 4-րդ ենթակետում «սեպտեմբերի 20-ը» բառերից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ մինչև հոկտեմբերի 20-ը» բառերը.

     դ. 5-րդ ենթակետում «սեպտեմբերի 25-ը» բառերից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների մասով՝ մինչև հոկտեմբերի 25-ը» բառերը.

    4) 8-րդ կետում «զինվորական զորակոչի ենթակա» բառերը փոխարինել «զինվորական ծառայության զորակոչի ենթակա, ներառյալ՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի» բառերով.

    5) 21-րդ կետի 2-րդ ենթակետում՝

     ա. «որոշում` համաձայն N 4 ձևի» բառերը փոխարինել «որոշումներ` համաձայն NN 4 և 4.1 ձևերի» բառերով.

     բ. §զորակոչելու¦ բառից հետո լրացնել §, իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19.1-ին հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասերով սահմանված դեպքերում՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու¦ բառերը.

    6) 24-րդ կետից հետո լրացնել 24.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

  • 24.1. Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած և զինվորական հաշվառման վերցված իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում սույն կարգի 21-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած և առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչվելու կամ օրենքով սահմանված ընտանեկան պայմաններ ունենալու դեպքերում դրանք հաստատող փաստաթղթերի հիման վրա իգական սեռի քաղաքացու վերաբերյալ զինվորական կոմիսարը կայացնում է սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետում նախատեսված որոշումը՝ համաձայն Ձև N 4.1-ի:¦.

       7) 30-րդ կետի առաջին նախադասությունում «ենթակետով» բառը փոխարինել «ենթակետի համաձայն Ձև N 4-ով» բառերը.

      8) 31-րդ կետի վերջում լրացնել նոր նախադասություններ՝ հետևյալ բովանդակությամբ.

      «Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ծանուցագրում նշված օրը զինվորական կոմիսարիատ ներկայացած իգական սեռի քաղաքացուն գրավոր տեղեկացվում է օրենքի 19.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավունքի մասին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց գրավոր հրաժարվելու դեպքում իգական սեռի քաղաքացու վերաբերյալ զինվորական կոմիսարը կայացնում է սույն կարգի 21-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն Ձև N 4.1-ով սահմանված որոշումը:¦.

      9) 33-րդ կետի առաջին նախադասությունում «վիճակահանությամբ» բառից հետո լրացնել «, իսկ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչված իգական սեռի քաղաքացիներին՝ առանց վիճակահանության,» բառերը.

     10) 37-րդ կետում «անձանց» բառից հետո լրացնել «, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց գրավոր հրաժարված իգական սեռի քաղաքացիների,» բառերը.

    11) Ձև N 4-ում «Պահպանման ժամկետը` ______ տարի» տողից հետո լրացնել նոր տողեր՝ հետևյալ բովանդակությամբ.

    «

                                                    _____________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

.____.

|Կ.Տ.|           _________________________________________________________

.____.                              (կոչում, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

____ ____________ 20   թ.».

 

12) Ձև N 4-ից հետո լրացնել Ձև N 4.1՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ձև N 4.1

 

____________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

____________________ 20   թվականի N _____

 

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` որոշում եմ.

  1. Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացի ___________________________________________-ին

                        (ծննդյան օր, ամիս, տարեթիվ, անուն, հայրանուն, ազգանուն)

ճանաչել պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա՝ ________________________________________________________________________  հիմքով:

         (նշվում է օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ կամ 5-րդ մասերով սահմանված որևէ դեպքը)

 

  1. Որոշման օրինակը եռօրյա ժամկետում հանձնել _______________________________-ին:

(անունը, ազգանունը)

 

  1. Սույն որոշումը երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատական կարգով:

 

Պահպանման ժամկետը` ______ տարի

 

 

_____________________ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

.____.

|Կ.Տ.|           _________________________________________________________

.____.                              (կոչում, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

____ ____________ 20   թ.»:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

2023թ.

Երևան

 

  • Քննարկվել է

    27.07.2023 - 11.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2492

Տպել

Առաջարկներ`

Սարգիս Խաչատրյան

27.07.2023

Բարև Ձեզ, սույն որոշման կատարվող փոփոխությունների հետ միաժամանակ ճիշտ կլինի նրանում հաճախ կրկնվող «Զինվորական կոմիսարիատ» բառերը փոխարինել «ՀՀ ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն» բառերով , քանի որ արդեն մի քանի տար է, որ «ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐ» ՀՀ ում չկան և դրանց փոխարեն գործում է ՀՀ ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունը` իր տարբեր մարզային ստորաբաժանումներով: Նույն առաջարկությունը վերաբերելի է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին, քանի որ նրանում ևս բազմիցս կրկնվում է ՀՀ-ում գոյություն չունեցող «Զինվորական կոմիսար» և «Զինվորական կոմիսարիատ» ձևակերպումները: Շնորհակալություն:

Տեսնել ավելին