«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
5 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 405-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) կատարված համապատասխան լրացումները և փոփոխությունները ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված քաղաքացիների առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության կարգում իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .07.2023թ. N -Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում սահմանվել են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զորակոչի կազմակերպման գործընթացը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչման առանձնահատկությունները և պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու պայմանները, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության մասով համապատասխան կարգավորումներ նախատեսել որոշման մեջ:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքի դրույթները, հստակեցվում են զինվորական հաշվառման և զորակոչի անցկացման ժամանակ առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության ընթացակարգերը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
27.07.2023 - 11.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 2634
Տպել