ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի №939-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի №939-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի №939-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պետական պահպանության մարմնի ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, ի կատարումն Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` 2019 թվականի օգոստոսի 22-ին ընդունվել է Կառավարության №1091-Ն որոշումը, որի նպատակն է մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորմամբ լուծել բացառապես Պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին բնակարանային ապահովման խնդիրը, մինչդեռ, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տվյալ օրենքի 6-րդ բաժնի (այդ թվում՝ 65-րդ հոդվածի 2-րդ մասի) դրույթների կիրառման իմաստով զինծառայողներ են համարվում նաև պետական պահպանության մարմնում ծառայության մեջ գտնվող անձինք:
Նախքան Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի ուժի մեջ մտնելը, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքը (ուժը կորցրել է) նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության կամ տնամերձ հողամասի տրամադրում, և նշված օրենքի պահանջների համաձայն՝ հաշվառվել էին նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության կազմում գործող ՀՀ պետական պահպանության ծառայության բազմաթիվ ծառայողներ, որոնց բնակարանային պայմաններն այդպես էլ չեն բարելավվել:
Ներկայումս ՀՀ պետական պահպանության ծառայության բազմաթիվ ծառայողներ ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, սակայն հաշվի առնելով ՀՀ բանկերի կողմից առաջարկվող հիփոթեքային վարկավորման ոչ մատչելի պայմանները՝ նշված խնդրի լուծումը դառնում է գրեթե անհնար: Հնարավորություն է ստեղծվում Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներն ամբողջ ծավալով տրամադրելու եղանակով, ՀՀ պետական պահպանության ծառայությունը համալրել որակյալ և բանիմաց կադրերով՝ գրավիչ դարձնելով ծառայությունն պետական պահպանության մարմնում, ինչպես նաև կանխել կադրերի արտահոսքը համակարգից:
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի №1091-Ն որոշմամբ հաստատված բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառու դարձնել նաև պետական պահպանության մարմնի ծառայողներին, ինչն էապես կխթանի պետական պահպանության մարմնի որակյալ և բանիմաց կադրերով համալրելու գործընթացը՝ շահագրգռելով անձանց ծառայության անցնել պետական պահպանության մարմնում, ինչպես նաև կկանխի կադրերի արտահոսքն պետական պահպանության մարմնից: Վերը նշված ծրագրի շրջանակներում առաջարկվում է յուրաքանչյուր տարի պետական պահպանության մարմնի 20 ծառայողի հնարավորություն ընձեռել բարելավել բնակարանային պայմանները՝ մասնակցելով այդ նպատակով անցկացվող վիճակահանությանը:
3․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում յուրաքանչյուր տարի պետական պահպանության մարմնի 20 ծառայող հնարավորություն կստանա բարելավել բնակարանային պայմանները:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանան ծախսեր:
Մասնավորապես, մեկ բնակարանի դեպքում կանխավճարի գծով պետական աջակցության չափը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ, թվով 20 բնակարանի դեպքում կկազմի 50 000 000 ՀՀ դրամ: Բնակարանի առավելագույն գինը կազմում է 28 500 000 ՀՀ դրամ, որից նվազեցնելով կանխավճարը՝ հիպոթեքային վարկի գումարը կկազմի 26 000 000 ՀՀ դրամ: Պետության կողմից սուբսիդավորվող 5 %-ը մեկ բնակարանի դեպքում կկազմի 1 300 000 ՀՀ դրամ, թվով 20 բնակարանի դեպքում՝ 26 000 000 ՀՀ դրամ: Տարեկան պահանջվող ընդհանուր գումարը կկազմի 76 000 000 ՀՀ դրամ:
2024 թվականի համար նախատեսված միջոցների վերաբերյալ առաջարկը կներկայացվի 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում:
-
Քննարկվել է
25.07.2023 - 09.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն, Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Պետական պահպանության ծառայություն
Դիտումներ` 2430
Տպել