Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍԱՌԸ ԵՎ ՆԵՏՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԶԵՆՔ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱԿՈՍԱՓՈՂ ՀՐԱԶԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
20 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Շահեն Շահինյան 25.07.2023 16:08:16 | Ներկայացված նախագիծը ողջունելի է և ունի կենսական կարևորություն։ Առաջարկում եմ տեսական քննության հարցաշարի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ տալ հղում թե որտեղից է այն վերցված և, որն է ճիշտ պատասխանը։ Կարևոր է հրապարակել նաև տեսական և գործնական քննություններին մասնակցել ցանկացող քաղաացիների համար ուղեցույց կամ օգտակար նյութերի ցանկ, թե որտեղից գտնել այն նյութերը որոնք անհրաժեշտ են քննությանը պատրատվելու համար, ինչպես արված է մյուս պետական կառույցներում մասնագիտական լիենզիայի կամ որկավորման քննության համար։ | ||
2 | Արտեմ Պետրոսյան 27.07.2023 09:25:41 | Հարգելի գործընկերներ հարց է առաջանում գործնական քննության վերաբերյալ․ ըստ նախագծի ՝ "27․ Գործնական քննությունը գնահատելիս ստուգվում են զենքի կառուցվածքի վերաբերյալ գիտելիքերը, զենքի և ռազմամթերքի ճիշտ նախապատրաստումը հրաձգությանը, կրակելու համար հարմար դիրք ընտրելը, անվտանգության կանոնների պահպանությունը և կարգապահությունը, նշանակետի խոցման ճշգրտությունը:" հարց համար 1․ ո՞ր զենքի կառուցվածքի վերաբերյալ են լինելու հարցերը։ հարց համար 2․ եթե քաղաքացին առաջին անգամ է զենք ձեռք բերում ապա ինչպիսի արդյունք եք ակնկալում այդ քաղաքացու դիպուկ կրակելուց կամ ինչպես նշված է նախագծում նշանակետի խոցման ճշգրտությունից։ | ||
3 | Արտեմ Պետրոսյան 27.07.2023 09:39:27 | տեսական քննական հարցաշարում հանդիպում է զենքի բաղկացուցիչ մասեր տերմինը, որի սահմանումը չկա ոչ սույն կարգում ոչ էլ Զենքի շրջանառության կարգավորման մասին ՀՀ օրենքում խնդրում եմ պարզաբանել | ||
4 | Արտեմ Պետրոսյան 27.07.2023 10:13:15 | 46 և 47 րդ կրկնվում են | ||
5 | Արտեմ Պետրոսյան 27.07.2023 10:42:37 | Հարցաշարի 60-րդ կետի 2 և 3 ենթակետերը կրկնվում են | ||
6 | Արտեմ Պետրոսյան 27.07.2023 10:48:25 | տեսական հարցաշարի 72 հարցում առաջարկում եմ սույն օրենգրքով բառերը փոխարինել ՀՀ Քրեական օրենսգրքով | ||
7 | Արտեմ Պետրոսյան 27.07.2023 10:51:23 | տեսական հարցաշար 73 առաջարկում եմ "քրեական օրենքով " բառերը փոխարինել ՀՀ քրեական օրենսգրքով բառերով | ||
8 | Արտեմ Պետրոսյան 28.07.2023 09:41:39 | Ներկայացված նախագիծը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին գիտելիքների հիման վրա ունենալ սեփական զենքեր, մարզվել դրանցով և անհրաժեշտության դեպքում պատրաստված լինել Հայրենիքի պաշտպանության կանգնելուն, հաշվի առնելով վերոգրյալը նախագիծը ունի օրհասական նշանակություն և անհրաժեշտ է օր առաջ ընդունել։ |