Դեմ եմ նոր օրենքի նախագծին
21.07.2023
ուսուցիչների ու զինվորների աշխատավարձերը բարձրացրեք ու թոշակառուների թոշակը ոչնչություններ
3 - Կողմ
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 11-րդ պարբերությունից հանել «, հարկային մարմնի հարկային տեսչություններ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի`
1) 1-ին մասից հանել 2-րդ նախադասությունը,
2) 3-րդ մասում «հարկային տեսչություններն» բառերը փոխարինել «կառուցվածքային ստորաբաժանումներն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում վերապատրաստումը բառից հետո լրացնել , ատեստավորումը բառը:
Հոդված 4. Օրենքի 111-ին հոդվածի 1-ին մասի`
1) 5-րդ կետից հանել «հարկային տեսչությունների» բառերը,
2) 8.1-ին կետից հանել «աշխատակազմի» բառերը:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 2-րդ կետում վերապատրաստում բառը փոխարինել ատեստավորում բառով,
2) 1-ին մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ 3-րդ կետ.
«3) ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ»,
3) 3-րդ մասում վերապատրաստում բառը փոխարինել ատեստավորում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) բառերով և «ծառայողներից» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ ունեցող անձանցից (այդ թվում՝ հարկային ծառայողներից)՝» բառերը:
Հոդված 6. Օրենքի 17.1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված՝ տարիքային ցենզի, հայերենին տիրապետելու և սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Բարձրագույն կրթություն չունեցող քաղաքացին կարող է մասնակցել ընդունելությանը, եթե բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ակադեմիական տեղեկանքի համաձայն կրթական ծրագրով ուսումնառության ավարտը նախատեսված է դասընթացի ավարտման տարում։»:
Հոդված 7. Օրենքի 17.3-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «և վերապատրաստում» բառերը փոխարինել կամ ատեստավորում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) բառերով և «անցած անձանցից» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ ունեցող անձանցից (այդ թվում՝ հարկային ծառայողներից)» բառերը,
2) 2-րդ մասի 2-րդ կետում վերապատրաստում բառը փոխարինել ատեստավորում բառով,
3) 2-րդ մասում լրացնել հետևյալ խմբագրությամբ 3-րդ կետ.
«3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ ունեցող և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած անձինք (այդ թվում՝ հարկային ծառայողները)»:
Հոդված 8. Օրենքի 19.1-ին հոդվածի՝
Հոդված 9. Օրենքում լրացնել նոր՝ 20.1-ին և 20.2-րդ հոդվածներ.
Հոդված 20.1․ Հարկային ծառայողների ատեստավորումը
1) զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով.
2) առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով.
3) կառուցվածքային փոփոխության դեպքում ատեստավորում չանցած և հարկային ծառայության պաշտոնի նշանակված հարկային ծառայողները՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով։
6․ Հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կազմակերպությունների կողմից և թեմաներով հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված հարկային ծառայության պաշտոնների ցանկում ներառված պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողների կողմից վերապատրասում անցնելու և վերապատրաստման հավաստագիր ստանալու դեպքում հարկային ծառայողը հավաստագրի ուժի մեջ լինելու ժամանակահատվածում ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ատեստավորման։ Այդ դեպքում հարկային ծառայողը հավաստագիրը ստանալու օրվանից համարվում է ատեստավորված և հավելավճար ստանալու իրավունքը ձեռք բերած։ Սույն մասով նախատեսված դեպքում հավաստագիրը ուժի մեջ չլինելու դեպքում հարկային ծառայողների հետագա ատեստավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածով սահմանված կարգով։
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.
4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:
1) ենթակա է հարկային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա չէ հարկային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու:
1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով հարկային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելիս՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելով.
2) հարկային մարմնի ղեկավարի կամ տեղակալի պաշտոնին նշանակվելիս:
Հոդված 20․2. Հարկային ծառայողի վերապատրաստումը
Հոդված 10. Օրենքի 25.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
4) սույն օրենքի 20․1-ին հոդվածի 10-րդ կամ 11-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 20․1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 20․1-ին հոդվածի 15-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ մասնակցելու դեպքում՝ ատեստավորման արդյունքներով սույն օրենքի 20․1-ին հոդվածի 14-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում:
Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 5-7րդ կետեր՝
5) հաստիքների կրճատումը կամ հարկային մարմնի լուծարումը.
6) սույն օրենքի 20․1-ին հոդվածի 10-րդ կամ 11-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 20․1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 20․1-ին հոդվածի 15-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ մասնակցելու դեպքում՝ ատեստավորման արդյունքներով սույն օրենքի 20․1-ին հոդվածի 14-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում.
7) սույն օրենքի 20․2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հինգը տարվա ընթացքում վերապատրաստմանը չմասնակցելը:
Հոդված 12. Օրենքի 26.2-րդ հոդվածի՝
Հոդված 13.
4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-402-Ն օրենքի 8-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 2-րդ կետում վերապատրաստում բառը փոխարինել ատեստավորում բառով,
2) 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.
«3) ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ»,
3) 3-րդ մասում վերապատրաստում բառը փոխարինել ատեստավորում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) բառերով և «ծառայողներից» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ ունեցող անձանցից (այդ թվում` մաքսային ծառայողներից)`» բառերը:
Հոդված 2. Օրենքի 8.1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված՝ տարիքային ցենզի,հայերենին տիրապետելու և սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Բարձրագույն կրթություն չունեցող քաղաքացին կարող է մասնակցել ընդունելությանը, եթե բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ակադեմիական տեղեկանքի համաձայն կրթական ծրագրով ուսումնառության ավարտը նախատեսված է դասընթացի ավարտման տարում։»:
Հոդված 3. Օրենքի 8.3-րդ հոդվածի`
1) 1-ին մասում և վերապատրաստում բառերը փոխարինել կամ ատեստավորում (այդ թվում` առաջխաղացման նպատակով) բառերով և «անցած անձանցից» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ ունեցող անձանցից (այդ թվում` մաքսային ծառայողներից)» բառերը,
2) 2-րդ մասի 2-րդ կետում վերապատրաստում բառը փոխարինել ատեստավորում բառով,
3) 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետ.
«3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված գործող փաստաթուղթ ունեցող և տվյալ պաշտոնում նշանակվելու համար դիմում ներկայացրած անձինք (այդ թվում՝ մաքսային ծառայողները)»:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի՝
Հոդված 5. Օրենքում լրացնել նոր՝ 16.1-ին և 16.2-րդ հոդվածներ.
Հոդված 16.1. Մաքսային ծառայողների վերապատրաստումը
Հոդված 16.2. Մաքսային ծառայողների ատեստավորումը
1) զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով.
2) առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով.
3) կառուցվածքային փոփոխության դեպքում ատեստավորում չանցած և մաքսային ծառայության պաշտոնի նշանակված մաքսային ծառայողները՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու նպատակով։
6․ Մաքսային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կազմակերպությունների կողմից և թեմաներով մաքսային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված մաքսային ծառայության պաշտոնների ցանկում ներառված պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողների կողմից վերապատրասում անցնելու և վերապատրաստման հավաստագիր ստանալու դեպքում մաքսային ծառայողը հավաստագրի ուժի մեջ լինելու ժամանակահատվածում ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ատեստավորման։ Այդ դեպքում մաքսային ծառայողը հավաստագիրը ստանալու օրվանից համարվում է ատեստավորված և հավելավճար ստանալու իրավունքը ձեռք բերած։ Սույն մասով նախատեսված դեպքում հավաստագիրը ուժի մեջ չլինելու դեպքում մաքսային ծառայողների հետագա ատեստավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածով սահմանված կարգով։
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է հավելավճար հաշվարկելու.
2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին և ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.
3) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ենթակա չէ հավելավճար հաշվարկելու.
4) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին և ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:
1) ենթակա է մաքսային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու.
2) ենթակա չէ մաքսային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելու և նոր պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելու:
1) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ատեստավորման արդյունքներով մաքսային ծառայությունում առաջխաղացման կարգով այլ պաշտոնի նշանակվելիս՝ այդ պաշտոնին համապատասխանող հավելավճար հաշվարկելով.
2) մաքսային մարմնի ղեկավարի կամ տեղակալի պաշտոնին նշանակվելիս:
Հոդված 6. Օրենքի 17.1-ին հոդվածի՝
Հոդված 7. Օրենքի 22.1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ՝
4) սույն օրենքի 16․2-րդ հոդվածի 10-րդ կամ 11-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 16․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 16․2-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ մասնակցելու դեպքում` ատեստավորման արդյունքներով սույն օրենքի 16․2-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում:
Հոդված 8. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ և 9.3-րդ կետեր.
«9.2) սույն օրենքի 16․2-րդ հոդվածի 10-րդ կամ 11-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ մասնակցելու դեպքում` ատեստավորման արդյունքներով սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 14-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում,
9.3) սույն օրենքի 16․1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված հինգը տարվա ընթացքում վերապատրաստմանը չմասնակցելը.»:
Հոդված 9.
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում՝ «պետական եկամուտների կազմակերպման և հսկողության, ստուգումների կազմակերպման և դիտարկման, ներքին աուդիտի, մաքսային հսկողության, հետբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության, ներքին անվտանգության վարչությունների, փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության, մաքսատուն-վարչության պաշտոնների,» բառերը փոխարինել «պետական եկամուտների կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում 2020 թվականի փետրվարի 22-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» պարբերությունում «փրկարարական ծառայողների» բառերից հետո լրացնել «, հարկային և մաքսային ծառայողների» բառերը։
Հոդված 2․ Օրենքի 7-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․3-րդ մաս․
«6․3․ Պետական եկամուտների կոմիտեում հարկային և մաքսային ծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդյունքով որակավորման համար տրվում է հավելավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով: Սույն մասով սահմանված հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։»,
2) 7-րդ մասում «6․1-ին մասով» բառերը փոխարինել «6․1-ին և 6․3-րդ մասերով» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Քննարկվել է
19.07.2023 - 03.08.2023
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Պետական եկամուտներ
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2469
Տպել21.07.2023
ուսուցիչների ու զինվորների աշխատավարձերը բարձրացրեք ու թոշակառուների թոշակը ոչնչություններ