Գտնվում է ՀՀ կառավարությունում
ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ ՆԵՐԴՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ ՆԵՐԴՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի 1-ի 23-րդ կետի 23.3 ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հետբուհական բժշկական մասնագիտական կրթության ոլորտում կլինիկական ռեզիդենտուրա ներդնելու փորձարարական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հետբուհական բժշկական մասնագիտական կրթության ոլորտում կլինիկական ռեզիդենտուրա ներդնելուն ուղղված փորձարարական ծրագիրը (այսուհետ՝ Փորձարարական ծրագիր) իրականացվելու է 2023 թվականից՝ Մանկաբուժություն մասնագիտությամբ կազմակերպվելիք սովորողների ընդունելության արդյունքներով: Փորձարարական ծրագրի շրջանակում հաջորդ ուսումնական տարիներին Մանկաբուժություն մասնագիտությամբ ընդունելության կազմակերպումը կիրականացվի փորձարարական ծրագրի միջանկյալ արդյունքների վերլուծության հիման վրա:
3. Փորձարարական ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունում և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամում:
4. Փորձարարական ծրագրի շրջանակում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվելու է ավարտական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Փորձարարական ծրագիրն իրականացվելու է հանրային հատվածի ներգրավմամբ:
6. Փորձարարական ծրագրի շրջանակում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ տեղերը համալրած սովորողների ուսման վարձը փոխհատուցվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվող՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) համար հատկացված ընդունելության առնվազն ութ տեղերին համապատասխան:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարներին՝ անհրաժեշտության դեպքում երկամսյա ժամկետում ապահովել Փորձարարական ծրագրի կատարմանն ուղղված համապատասխան համաձայնագրերի կնքումը:
8. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու առողջապահության նախարարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) սկսած 2024 թվականից մինչև Փորձարարական ծրագրի ավարտը յուրաքանչյուր տարվա մինչև օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել գրավոր տեղեկատվություն դրա կատարման ընթացքի վերաբերյալ.
2) Փորձարարական ծրագրի ավարտից հետո երկամսյա ժամկետում ներկայացնել ամփոփ տեղեկատվություն դրա արդյունքների վերաբերյալ և համապատասխան առաջարկություն Փորձարարական ծրագրի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում կլինիկական ռեզիդենտուրայի ներդրման նպատակահարմարության վերաբերյալ:
-
Քննարկվել է
18.07.2023 - 02.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 3745
Տպել