«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 107-րդ հոդվածի 5-րդ մասը և 338-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար անհրաժեշտ փաստաթղթերի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման կարգը՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշմամբ նախատեսված գործառնությունների իրականացման համար համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկման օրը, բայց ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության «____» __________ ____
N____-Ն որոշման
ԿԱՐԳ
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
- Սույն կարգով կարգավորվում են «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար անհրաժեշտ փաստաթղթերի՝ մաքսային մարմինների կողմից գրանցման հետ կապված հարաբերությունները։
- «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար անհրաժեշտ՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են մաքսային մարմիններին Օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված ժամկետներում։
- Սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետներում փաստաթղթերի՝ մաքսային մարմիններին ներկայացումից հետո 1 աշխատանքային ժամվա ընթացքում մաքսային մարմինը գրանցում է դրանք՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում փաստաթղթերի ներկայացման և ապրանքների՝ նշանակման վայր ժամանման վերաբերյալ համապատասխան հավաստում կատարելու միջոցով՝ սույն կարգին կից ձևին համապատասխան։
- Սույն կարգի 3-րդ կետում նշված հավաստումը էլեկտրոնային հայտարարագրման համակարգի միջոցով գրանցումն իրականացնելուց հետո ուղարկվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 107-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված անձին։
- Անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում՝ սույն կարգի 3-րդ կետում նշված հավաստումը կատարվում է թղթային եղանակով՝ այն տրամադրելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 107-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված անձին։
- Սույն կարգի 3-րդ կետում նշված հավաստումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
- փաստաթղթերի ներկայացման և տրանսպորտային միջոցի ժամանման վերաբերյալ հավաստման գրանցման համարը, որը բաղկացած է տարանցման հայտարարագրի գրանցման համարից, գրանցումն իրականացնող մաքսային մարմնի ծածկագրից և գրանցման հերթական համարից՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար․
- «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար Օրենսգրքով նախատեսված փաստաթղթերի ներկայացման ամսաթիվը և ժամը․
- «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար Օրենսգրքով նախատեսված փաստաթղթերի ներկայացման և տրանսպորտային միջոցի՝ նշանակման վայր ժամանման՝ մաքսային մարմնի կողմից գրանցման ամսաթիվն ու ժամը․
- փոխադրողի անվանումը և հասցեն․
- «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաշվառման համարը․
- տարանցման հայտարարագրի գրանցման համարը․
- «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացվող փաստաթղթերի քանակը, ամսաթվերն ու համարները․
- տրանսպորտային միջոցների տեսազննման արդյունքները (առկայության դեպքում)։
- Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված գործառնությունները մինչև համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկումը իրականացվում են թղթային եղանակով:
Ձև
«ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԱՅՐ ԺԱՄԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՎԱՍՏՈՒՄ
N «_________________________»/«___________________»/«________________»
(տարանցման հայտարարագրի համարը) / (մաքսային մարմնի ծածկագիրը) / (հերթական համարը)
1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար փաստաթղթերի ներկայացման ամսաթիվը և ժամը _________________________________________________________________________________ |
2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար փաստաթղթերի ներկայացման և տրանսպորտային միջոցի՝ նշանակման վայր ժամանման՝ մաքսային մարմնի կողմից գրանցման ամսաթիվն ու ժամը _________________________________________________________________________________ |
3. Փոխադրողի անվանումը և հասցեն _________________________________________________________________________________ |
4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաշվառման համարը _________________________________________________________________________________ |
5. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգն ավարտելու համար ներկայացվող փաստաթղթերի քանակը, ամսաթվերն ու համարները 1) _______________________________________________________________________________ 2)_______________________________________________________________________________ ............... |
6. Տրանսպորտային միջոցների տեսազննման և զննման արդյունքները (առկայության դեպքում) _________________________________________________________________________________ |
-
Քննարկվել է
17.07.2023 - 01.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2253
Տպել