Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ փորձնական ծրագրերի իրականացման ժամկետները, մինչև դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը, դրոշմավորման կանոնները, Օրենսգրքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման դադարեցման ժամկետները, ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը:

Նշված դրույթի կիրարկումն ապահովելու նպատակով մշակվել է «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է սահմանել, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ֆունկցիոնալությունն ապահովվում է, մասնավորապես՝ դրոշմավորված ապրանքների շրջանառության բոլոր փուլերի գրանցման հնարավորության ապահովման գործառույթի միջոցով։ Նշված գործառույթն իրենից ներկայացնում է  տվյալ ապրանքների արտադրությունից կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումից մինչև մանրածախ վաճառք՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառմամբ կամ մինչև ապրանքի շրջանառությունից այլ կերպ դուրս բերման իրականացում։ Միաժամանակ, ապրանքների շրջանառության մասնակիցները ապրանքների շրջանառությունից դուրս գալու մասին տեղեկությունները ներկայացնում են շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգ։

  • Քննարկվել է

    17.07.2023 - 01.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2232

Տպել